Այսօր կկայանա  «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը

Այսօր կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը

15/01/2024 - 17:42

Այսօր` հունվարի 15-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Երեկոյի ընթացքում հանձնվելու են մի շարք կարևոր մրցանակներ։

Այժմ կներկայացնենք ամենակարևոր անվանականարգերի հավակնորդներին.

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» – Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա)

«Տարվա լավագույն դարպասապահ» – Յասին Բունու («Ալ Հիլալ», Մարոկկո»), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Էդերսոն («Ման. Սիթի», Բրազիլիա)

«Տարվա լավագույն մարզիչ» – Պեպ Գվարդիոլա («Ման. Սիթի»), Սիմոնե Ինձզագի («Ինտեր»), Լուչիանո Սպալետի («Նապոլի»)

«Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ» – Այթանա Բոնմաթի («Բարսելոնա», Իսպանիա), Լինդա Կայսեդո («Ռեալ Մադրիդ», Կոլումբիա), Ջենիֆեր Հերմոսո («Պաչուկա», Իսպանիա)

«Տարվա լավագույն կին դարպասապահ» – Մաքենզի Արնոլդ («Վեսթ Հեմ», Ավստրալիա), Կաթա Քոլ («Բարսելոնա», Իսպանիա), Մարի Էրպս («Ման. Յունայթեդ», Անգլիա)

«Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ» – Ջոնաթան Խիրալդես («Բարսելոնա»), Էմմա Հեյզ («Չելսի»), Սարինա Վիգման (Անգլիայի հավաքական)

Ֆերենց Պուշկաշի անվան «Տարվա լագագույն գոլ» մրցանակ

Խուլիո Էնսիսո («Բրայթոն»)

Գիլերմե Մադրուգա («Բոտաֆոգո»)

Նունու Սանթուշ («Սպորտինգ Լիսաբոն»)

2023 թ. խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդները

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա), Էդերսոն («Ման. Սիթի», Բրազիլիա), Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլլա», Արգենտինա)

Պաշտպաններ – Ռուբեն Դիաշ («Ման. Սիթի», Պորտուգալիա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա), Անտոնիո Ռյուգիեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա), Ջոն Սթոունզ («Ման. Սիթի», Անգլիա), Կայել Վոլքեր («Ման. Սիթի», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Կևին դե Բրույնե («Ման. Սիթի», Բելգիա), Իլկայ Գյունդողան («Բարսելոնա», Գերմանիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Ռոդրի («Ման. Սիթի», Իսպանիա), Բերնարդու Սիլվա («Ման. Սիթի», Պորտուգալիա), Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ)

Հարձակվողներ – Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի»), Կիլան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023