Անչելոտի. «4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է՝ հաշվի առնելով Բարսելոնայի խաղը»

Անչելոտի. «4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է՝ հաշվի առնելով Բարսելոնայի խաղը»

15/01/2024 - 10:24

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Հանդիպումը մեզ համար շատ բարդ ստացվեց։ 4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է` հաշվի առնելով «Բարսելոնայի» խաղը։

3:1-ի ժամանակ հավսար խաղ էր, սակայն երբ հաշիվը 4:1 դարձրինք, մրցակիցը թևաթափ եղավ։

2:0-ից հետո, հավանաբար, շատ տարվեցինք հակագրոհներով. պետք էր ավելի շատ վերահսկել գնդակը։

Ես չորրորդ մրցավարին ոչինչ չեմ ասել երկրորդ խաղակեսում որևէ րոպե չավելացնելու վերաբերյալ։ Պարզապես նրան ասել եմ, որ պետք է լինել ավելի զգուշավոր, քանի որ հանդիպման կրքերը թեժանում են։

Վինիսիուսին ընդամենը 2-3 հանդիպումը բավարար էր` նախկին մարզավիճակին վերադառնալու համար։

Կրունկով խաղն ինձ դուր չի գալիս։ Այպդես արեց ինչպես Վինիսիուսն, այնպես էլ Բելինգհեմը»,- նշել է իտալացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023