Author Archives: Miqayel

Հին Մին Սոնի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Ավստրալիայի դեմ խաղում 🎥

Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Հարավային Կորեան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիային։ 104-րդ րոպեին հարավկորեացիների ավագ և առաջատար Հին Մին Սոնը տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով դարձավ գոլի հեղինակ` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ասիայի գավաթ. Սոնն ու ընկերները հերոսանում են` տպավորիչ comeback անելով Ավստրալիայի դեմ խաղում 🎥

Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Հարավային Կորեայի հավաքականը մրցեց Ավստրալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում «ագեվազներն» ունեին խաղային բավական լուրջ առավելություն և 42-րդ րոպեից Քրեյգ Գուդվինի խփած գնդակի ջանքերով հաղթում էին 1:0 հաշվով։ Թվում էր` Գրեհեմ Առնոլդի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «վագրերը», ովքեր 90+6-րդ րոպեին կարողացան խուսափել պարտությունից` հանդիպումը […]

Ասիայի գավաթ. Տաջիկստանի հեքիաթն ավարտվեց` պարտվելով Հորդանանին 🎥

Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչում Հորդանանի հավաքականը մրցեց Տաջիկստանի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. Հորդանանը հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց Վահդաթ Խանոնովի անվան դիմաց։ Այսպիսով, Հորդանանը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Ասիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։ Տաջիկստանն էլ, որն առաջին անգամ էր մասնակցում մրցաշարին, լքեց հետագա պայքարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Տրանսֆերային դրամա. Տոտենհեմը Բարսելոնայի ձեռքից փախցրեց շվեդ պատանի ֆուտբոլիստին

Շվեդական «Յուրգորդենի» 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկաս Բերգվալը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։ «Խթանները» պատանի ֆուտբոլիստի դիմաց «Յուրգորդենին» վճարելու են 10 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ Բերգվալն այժմ Լոնդոնում է և փետրվարի 2-ին արդեն բուժզննում է անցել նոր ակումբի համար։ The […]

Պաշտոնական. Ժերոմ Բոատենգը նոր ակումբ ունի

Ինչպես տեղեկացնում է իտալական Ա սերիան ներկայացնող «Սալերնիտանայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել գերմանացի անվանի կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։ Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբն ու 35-ամյա պաշտպանը պայմանագիրը կնքել են 6 ամսով, որն ուժի մեջ է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ Բոատենգը 2023 թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակ ուներ։ Գերմանացի ֆուտբոլիստի վերջին […]

Բելինգհեմը Գրինվուդին անվանել է «բռնաբար» 🎥

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրից հետաձգված խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին» Հանդիպման ընթացքում անախորժ միջադեպ է տեղի ունեցել «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի և «Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի միջև։ Բանն այն է, որ հանդիպման ընթացքում Բելինգհեմը Գրինվուդին անվանել է «բռնաբար»։ Այդ մասին գրում է As-ը։ Աղբյուրի փոխանցմամբ` «Խետաֆեի» ներկայացուցիչներից մեկը Լա լիգայի […]

Լինգարդը մոտ է նոր ակումբ ունենալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հարավային Կորեան ներկայացնող «Սեուլ» ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 31-ամյա ֆուտբոլիստը հարավկորեական ակումբի հետ «2+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել։ Ակնկալվում է, որ կողմերը գործարքն ավարտին կհասցնեն առաջիկա օրերին։ Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Լինգարդն իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։ Անգլիացի ֆուտբոլիստի ապագան […]

2023/24 մրցաշրջանում ամենաարդյունավետ հաջողված դրիբլինգի դիմած ֆուտբոլիստները

Իսպանական հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում թոփ-5 առաջնություններում ամենաարդյունավետ հաջողված դրիբլինգի դիմաց ֆուտբոլիստներին, որի լավագույն տասնյակն ունի հետեյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց Այնտրախտ

Ինչպես տեղեկացնում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի հարձակվող Յուգո Էկիտիկեին։ Վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «արծիվներն» ունենալու են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավուն։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հաստատում է, որ գերմանական ակումբը ֆրանսիացի հարձակվողին կարող է ձեռք բերել 30 մլն եվրոյի դիմաց։ Հավելենք, որ Էկիտիկեն […]

Ֆանտաստիկ թրիլլեր ԱՊԼ-ում! Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վուլվզի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուրվեհմեփթոնի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլլերային ավարտ. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։ Նշենք, որ հանդիպման ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմը նախ հաղթում էր 2:0, ապա` 3:1, այնուհետև «գայլերը» հավասարեցրին հաշիվը, իսկ պատասխան գոլը խփեցին 90+5-րդ րոպեին, սակայն հյուրերը 90+7-րդ րոպեին […]

1 625 626 627 628 629 2,106