Ֆանտաստիկ թրիլլեր ԱՊԼ-ում! Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վուլվզի դեմ խաղում 🎥

Ֆանտաստիկ թրիլլեր ԱՊԼ-ում! Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Վուլվզի դեմ խաղում 🎥

02/02/2024 - 10:17

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուրվեհմեփթոնի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում, որն ունեցավ թրիլլերային ավարտ. «կարմիր սատանաները» հաղթեցին 4:3 հաշվով։

Նշենք, որ հանդիպման ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմը նախ հաղթում էր 2:0, ապա` 3:1, այնուհետև «գայլերը» հավասարեցրին հաշիվը, իսկ պատասխան գոլը խփեցին 90+5-րդ րոպեին, սակայն հյուրերը 90+7-րդ րոպեին ֆանտաստիմ հաղթանակ կորզեցին։

«Մանչեսթեր Յունայթեդի» գոլերը խփեցին Մարկուս Ռեշֆորդը, Ռասմուս Հոյլունդը, Սքոթ Մաքթոմինայն ու Քոբի Մայնուն։

«Վուլվզի» կազմից էլ աչքի ընկան Պաբլո Սարաբիան, Մաքս Քիլմանն ու Պեդրու Նետուն։

Այս հաղթանակից հետո «Ման. Յունայթեդը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Գայլերը», 29 միավորով, 11-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023