Պաշտոնական. ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց Այնտրախտ

Պաշտոնական. ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց Այնտրախտ

02/02/2024 - 11:22

Ինչպես տեղեկացնում է «Այնտրախտի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի հարձակվող Յուգո Էկիտիկեին։

Վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «արծիվներն» ունենալու են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավուն։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հաստատում է, որ գերմանական ակումբը ֆրանսիացի հարձակվողին կարող է ձեռք բերել 30 մլն եվրոյի դիմաց։

Հավելենք, որ Էկիտիկեն փրազյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 33 խաղում դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 1 հանդիպում` դաշտում անցկացնելով ընդամենը 8 րոպե։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023