Author Archives: Miqayel

Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Ման. Սիթի դեմ պատասխան հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպումը բաց է թողնելու ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենին, ով դիմակայության առաջին խաղում արդեն 1-ին րոպեին դեղին քարտ ստացավ ու որակազրկվեց։ Չուամենին այդ խաղում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել […]

Դրամա Լոնդնում. Արսենալն ու Բավարիան գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բավարիայի» դեմ։ Գոլառատ պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործների» կազմից աչքի ընկան Բուկայո Սական ու Լեանդրո Տրոսարը, իսկ «ռեկորդ մայսթերի» գոլերը խփեցին Սերժ Գնաբրին ու Հարի Քեյնը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլեր Մադրիդում. Ռեալն ու Ման. Սիթին գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումն անցավ պարզապես անհավանական պայքարում, որն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։ Բերնարդու Սիլվան արդեն 2-րդ րոպեին առաջ մղեց Պեպ Գվարդիոլայի թիմին, սակայն «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 12-րդ րոպեին Ռուբեն Դիաշը գրավեց սեփական դարպասը, իսկ 14-րդ […]

Ռեալն առաջին կեսից հետո հաղթում է Ման. Սիթիին, Բավարիան` Արսենալին 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 2:1 հաշվով։ Երկրորդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլին Կառլո Անչելոտիի թիմը 12-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Դիաշի ինքնագոլով ու 14-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլով։ Օրվա մյուս դիմակայությունում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Արսենալի» դեմ։ Առաջին […]

Անհավանական մեկնարկ. Ռեալն ու Սիթին երեք գոլ խփեցին 14 րոպեում 🎥

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» տանը մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումը պարզապես անհավանական մեկնարկ ունեցավ. արդեն երկրորդ րոպեին «քաղաքաբնակների» կազմից աչքի ընկավ Բերնարդու Սիլվան, ով մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հարվածով։ Այդուհանդերձ, «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ։ Նախ 12-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ռուբեն […]

Ռեալ Մադրիդ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կընդունի մրցաշարի գործող հաղթող «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Կանանց Հայաստանի հավաքականը 13 տարի անց հաղթեց պաշտոնական խաղում

Կանանց Հայաստանի հավաքականը Եվրո-2025-ի որակավորման C դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Բուլղարիայի թիմի նկատմամբ։ Արտակ Ադամյանի թիմի գոլերը խփեցին Լարա Կազանչյանը, Վերոնիկա Ասատրյանն ու Անի Սաֆարյանը։ Վերջինս մեր թիմին հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին։ Նշենք, որ կանանց Հայաստանի հավաքականը պաշտոնական խաղերում մինչև այս միակ հաղթանակը տարել էր 2011 թ. մարտի 3-ին` […]

Բարսելոնայի հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում հյուրընկալվելիս կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինայկի Պենիա, Անդեր Աստրալագա Պաշտպաններ – Ժոաու Կանսելու, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս […]

Լիվերպուլը մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն

«Լիվերպուլը» շարունակում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող փնտրել Յուրգեն Կլոպի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Կլոպին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մազիչ Ռուբեն Ամորիմն է։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը բավական հաջող բանակցություններ է վարում 39-ամյա մասնագետի հետ։ Կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր […]

Մանչեսթեր Սիթին կորուստներով է մոտենում Ռեալի դեմ խաղին

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ։ «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր թիմի հետ մեկնել են Մադրիդ` մասնակցելու հանդիպմանը։ Իսպանիայի մայրաքաղաք մեկնած ֆուտբոլիստների ցանկից բացակայում են մանկունյական ակումբի պաշտպաններ Կայել Վոլքերն ու Նաթան Ակեն։ Երկու ֆուտբոլիստներն էլ ապաքինվում են վնասվածքներից։ Կայացած նախախաղային մամուլի ասուլիսի […]

1 564 565 566 567 568 2,105