Ռեալն առաջին կեսից հետո հաղթում է Ման. Սիթիին, Բավարիան` Արսենալին 🎥

Ռեալն առաջին կեսից հետո հաղթում է Ման. Սիթիին, Բավարիան` Արսենալին 🎥

09/04/2024 - 23:49

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 2:1 հաշվով։ Երկրորդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլին Կառլո Անչելոտիի թիմը 12-րդ րոպեին պատասխանեց Ռուբեն Դիաշի ինքնագոլով ու 14-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլով։

Օրվա մյուս դիմակայությունում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցում է «Արսենալի» դեմ։

Առաջին կեսից հետո մյունխենյան ակումբը նույնպես 2:1 հաշվով կամային հաղթանակ է տանում։

12-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց Բուկայո Սական, իսկ «ռեկորդ մայսթերի» գոլերը 18-րդ ու 32-րդ րոպեներին խփեցին հանապատասխանաբար Սերժ Գնաբրին ու Հարի Քեյնը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023