Թրիլեր Մադրիդում. Ռեալն ու Ման. Սիթին գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

Թրիլեր Մադրիդում. Ռեալն ու Ման. Սիթին գերգոլառատ ոչ-ոքի խաղացին 🎥

10/04/2024 - 00:55

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հանդիպումն անցավ պարզապես անհավանական պայքարում, որն ավարտվեց ոչ-ոքի` 3:3 հաշվով։

Բերնարդու Սիլվան արդեն 2-րդ րոպեին առաջ մղեց Պեպ Գվարդիոլայի թիմին, սակայն «արքայական» ակումբը շատ արագ ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 12-րդ րոպեին Ռուբեն Դիաշը գրավեց սեփական դարպասը, իսկ 14-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրիգոն։

Երկրորդ խաղակեսի միջնամասում «Սիթին» սկսեց ճնշել մրցակցին ու 66-րդ և 71-րդ րոպեներին Ֆիլ Ֆոդենի ու Յոշկո Գվարդիոլի խփած հանճարեղ գոլերի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն 79-րդ րոպեին ոչ պակաս գեղեցիկ գոլ խփեց տաներերի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։ Դիմակայության պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023