Բարսելոնայի հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար

Բարսելոնայի հայտացուցակը ՊՍԺ-ի դեմ հանդիպման համար

09/04/2024 - 15:22

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Փարիզում հյուրընկալվելիս կմրցի ՊՍԺ-ի դեմ։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովեր ընդգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինայկի Պենիա, Անդեր Աստրալագա

Պաշտպաններ – Ժոաու Կանսելու, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Մարկոս Ալոնսո, Ժյուլ Կունդե, Պաու Կուբարսի, Էկտոր Ֆորտ

Կիսապաշտպաններ – Պեդրի, Ռաֆինիա, Օրիոլ Ռոմեու, Սերժի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Իլկայ Գյունդողան, Լամին Յամալ, Մարկ Կասադո, Ֆերմին Լոպես

Հարձակվողներ – Ֆերան Տորես, Ռոբերտ Լևանդովսկի, Ժոաու Ֆելիքս, Վիտոր Ռոկե, Մարկ Գիյու

«Բարսելոնայի» հայտացուցակից դուրս են մնացել միայն Գավին ու Ալեխանդրո Բալդեն, ովքեր ապաքինվում են վնասվածքներից։ Պեդրիի ու Ֆրենկի դե Յոնգի` հանդիպմանը մասնակցեւթյունը հարցականի տակ է. ֆուտբոլիստներն այժմ սպասում են ակումբի բժշկական անձնակազմի վերջնական եզրակացությանը։

Հավելենք, որ ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023