ՉԼ. 2026 թ. եզրափակիչի անցկացման վայրն ու մարզադաշտը

ՉԼ. 2026 թ. եզրափակիչի անցկացման վայրն ու մարզադաշտը

22/05/2024 - 18:55

Մայիսի 22-ին Եվրոպա լիգայի եզրափակիչից առաջ կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործկոմի հերթական նիստը։

Նիստի ընթացքում որոշվել է նաև, որ Չեմպիոնների լիգայի 2025/26 խաղարկության եզրափակիչը կայանալու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մարզադաշտն առաջին անգամ է ընդունելու ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը։

Հիշեցնենք, որ այս տարվա եզրափակիչը կայանալու է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ 2025 թ. մրցաշարի վճռորոշ հանդիպումը կայանալու է Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023