Ընդհատվեց Բայերի անպարտելիության անհավանական շարքը 🎥

Ընդհատվեց Բայերի անպարտելիության անհավանական շարքը 🎥

23/05/2024 - 10:37

Եվրոպա լիգայի եզրափակիչում Լևերկուզենի «Բայերը» 0:3 հաշվով պարտվեց «Ատալանտային»։

Այս խաղով ընդհատվեց լևերկուզենյան ակումբի պաշտոնական խաղերում անպարտելիության անհավանական շարքը, որը ձգվեց 51 խաղ։ Խաբի Ալոնսոյի թիմը 2023/24 մրցաշրջանում պաշտոնական խաղերում առաջին պարտությունն է կրել։ «Բայերը» նախորդ անգամ պարտվել էր 2023 թ. մայիսի 27-ին, երբ Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին` 34-րդ տուրում 0:3 հաշվով զիջեց «Բոխումին»։

Հիշեցնենք, որ «Բայերը» Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում ոչ մի պարտություն չկրեց և 90 միավորով առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։ «Բայերը» պատմության մեջ առաջին ակումբն է, որը Բունդեսլիգայի մրցաշրջանի ընթացքում մնաց անպարտելի։

Բացի այդ, «Բայերը» գերազանցեց նաև «Բենֆիկայի» անպարտելիության պատմական ռեկորդը։ 49-րդ խաղից հետո «դեղագործները» դարձան եվրոպական մրցաշարերի ամենաերկար անպարտելիության շարք գրանցած ակումբը։ Պորտուգալայան ակումբը ռեկորդը գրանցել էր 1963-65 թթ. ընթացքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023