Ատալանտան պատմության երկրորդ  տիտղոսն է նվաճել

Ատալանտան պատմության երկրորդ տիտղոսն է նվաճել

23/05/2024 - 14:26

Եվրոպա լիգայի եզրափակիչում «Ատալանտան» 3:0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»։

Բերգամոն ներկայացնող ակումբը պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային տիտղոս է նվաճել։

Բացի այդ, սա «Ատալանտայի» պատմության միայն երկրորդ տիտողսն է։ Ակումբը նախորդ տիտղոսը նվաճել էր հեռավոր 1962/63 մրցաշրջանում, երբ դարձել էր Իտալիայի գավաթակիր` եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով «Տորինոյին»։

Դրանից հետո ակումբը ևս 5 անգամ դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվել է։

Եվրագավաթային մրցաշարերում մինչև այս «Ատալանտայի» ամենալուրջ հաջողությունը եղել էր 2019/20 մրցաշրջանում, երբ Չեմպիոնների լիգայում հասավ քառորդ եզրափակիչ, սակայն 1:2 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ Իտալական ակումբը 1987/88 մրցաշրջանում խաղացել է նաև Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչում և երկու խաղերի արդյունքում ճանապարհը զիջել «Մեխելենին» (Բելգիա)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023