Author Archives: Miqayel

Բանակայինների ԱԱ. Հայ ըմբիշները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել մրցումային առաջին օրը 🎥

Նոյեմբերի 20-ին Երևանում մեկնարկել է ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող ըմբիշների համար բավական հաջող էր, որոնք նվաճել են 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ։ Սուրեն Աղաջանյանը (հունահռոմեական ոճ, 60 կգ) հաղթել է բոլոր մրցակիցներին ու կանգնել պատվո հարթակի ամենավերին աստիճանին։ Եզրափակիչում նա համառ պայքարում պարտության է մատնել Փարիզի 33-րդ […]

Լամին Յամալը դարձել է UNICEF-ի դեսպան 🎥

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամի` UNICEF-ի դեսպան։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստը սոցցանցերում։ «Այսօր ես դիմում քեզ և աշխարհի բոլոր երախաներին. «Երբեք մի մոռացի՛ր խաղալ»»,- գրել է 17-ամյա ֆուտբոլիստը կցված տեսանյութի նկարագրության մեջ։ Այդ տեսանյութում Յամալը երեխաների իրավունքների մասին նամակ է կարդում իր […]

Ֆրանսիական ֆուտբոլի տաղանդներից մեկը կարող է հանդես գալ Իտալիայի հավաքականում

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը։ RMC Sport-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի ու Ալժիրի ֆեդերացիաները։ Ըստ աղբյուրի` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկաուտները ներկա են եղել նոյեմբերի 19-ին կայացած Ֆրանսիա Մ-21 – Գերմանիա Մ-21 (2:2) ընկերական հանդիպմանն ու կապվել են Շերկիի ներկայացուցիչների հետ։ «Սկուադրա աձուրիից» […]

Շիրակի ֆուտբոլիստի անհավանական գոլն Ուրարտուի դեմ խաղում 🎥

Fastex Պրեմիեր լիգայի Գյումրիի «Շիրակը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթել է առաջնության առաջատար «Ուրարտուին»։ Հյուրերի կազմից 53-րդ րոպեին հեռահար անհավանական հարցածով հաշիվը բացել է Ռազմիկ Հակոբյանը։ Այդ խաղում Հակոբյանը դարձել է դուբլի հեղինակ։ Գյումրեցիները վաստակել են 21 միավոր 6-րդ տեղում է, «Ուրարտուն» 32 միավորով` առաջին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք […]

Պաշտոնական. Պատրիկ Վիեյրան գլխավորեց Ա սերիան ներկայացնող ակումբը

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան նշանակվել է իտալական Ա սերիան ներկայացնող «Ջենոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ 48-ամյա մասնագետը լիգուրյան ակումբում փոխարինել է Ալբերտո Ջիլարդինոյին։ Վերջինս նոյեմբերի 19-ին է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ռոսոբլուն» Իտալիայի ընթացիկ առաջնությունում 12 խաղում վաստակել է 10 միավոր և […]

Վրաստանի Մ-21 հավաքականը նվաճել է Եվրո-2025-ի խմբային փուլի ուղեգիր 🎥

Վրաստանի Մ-21 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի 2025 թ. երիտասարդական առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Վրացիները որակավորման փուլում ընդգրկված էին C խմբում, 10 խաղում վաստակել են 19 միավոր, գրավել երկրորդ տեղն ու հնարավորություն ստացել մասնակցելու անցումային փլեյ-օֆֆ-ին։ Անցումային փլեյ-օֆֆ-ում Ռամազ Սվանաձեի սաները մրցել են Խորվաթիայի Մ-21 հավաքականի դեմ։ Դիմակայության առաջին խաղում Վրաստանը Թբիլիսում կայացած խաղում ինքնագոլի […]

Հայաստանի հավաքականի իսպանացի ֆիզիոթերապևտի հայերեն գրառումը 🎥

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանես Օնտիվերսոն Instagram-ում տեսանյութ է հրապարակել և հայերենով գրել. «Շնորհակալություն բոլոր երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են մեզ։ Միշտ` հաղթանակների և պարտությունների, ծիծաղի և արցունքների, առողջ և հիվանդ ժամանակ։ Այս վերջին հաղթանակը բոլորինդ է։ Առաջ Հայաստան»,- գրել է իսպանացի մասնագետը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի C դիվիզիոնի վերջին խաղում հյուրընկալվելիս […]

Լաուտարոյի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը հաղթանակ է պարգևել Արգենտինային 🎥

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում մրցել է Պերուի դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվել է դարպասի մեկ գրավում. «ալբիսելեստեն» հաղթել է 1:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից 55-րդ րոպեին աչքի է ընկել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որն աչքի է ընկել շրջադարձ ֆանտաստիկ հարվածով։ Աշխարհի […]

Լեգենդար Ռաֆայել Նադալը կարիերայի վերջին մրցախաղն է անցկացրել 🎥

Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը կարիերայի մրցախաղն է անցկացրել։ 38-ամյա թենիսիստը Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Իսպանիայի թիմում 4-6, 4-6 հաշվով պարտվել է նիդերլանդցի Բոտիկ վան դե Զանդսխուլպին (80-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 54 րոպե։ Այդ մրցավեճը Նադալի կարիերայում վերջինն է դարձել Իսպանիայի հավաքականի` պայքարից դուրս մնալու պատճառով։ Նիդերլանդների թիմը հաղթլե է 2:1 հաշվով։ […]

Ազգերի լիգա. Հայաստանի հավանական բոլոր մրցակիցները փլեյ-օֆֆ-ում

Ավարտվել է Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 7 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղն ու նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, հնարավորություն ստացել պայքարել B դիվիզիոնի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը մրցելու է B դիվիզիոնի խմբերում երրորդ տեղը գրաված հավաքականների դեմ և արդեն իմացել իր հավանական մրցակիցներին։ Հայ ֆուտբոլիստների հավանական մրցակիցները փլեյ-օֆֆ-ում Վրաստանի, […]

1 400 401 402 403 404 2,104