Ա սերիան նոր հերոս ունի. Ատալանտան հաղթեց Պարմային` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում տուրում «Ատալանտան» արտագնա խաղում մրցեց «Պարմայի» դեմ։ Բերգամոն ներկայացնող ակումբը հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց` հաղթելով 3:1 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մատեո Ռետեգին, Էդերաոնն ու Ադեմոլա Լուքմանը։ «Պարմայից» աչքի ընկավ Մատեո Կանսելիերին։ «Ատալանտան» Ա սերիայում տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 28 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ […]