Թրիլեր Մադրիդում. «Ռեալը» լրացուցիչ ժամանակում խոշոր հաշվով հաղթեց «Սելտային» 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման հիմնական ժամանակի ամբողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան սխրանք գործել ու խաղավերջում փրկել խաղը` այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Նախ 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ժոնաթան Մամբան, […]