Author Archives: Miqayel

UFC-ի նախագահ. «Ծառուկյանը բաց թողեց իր հնարավարությունը»

UFC-ի նախագահ Դանա Ուայթը UFC-311 մրցաշարից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսի համար պայքարելու շանս չի ստանալու։ «Մենք չենք ուզում` որևէ մեկը վնասվածքով մենամարտի։ Նախկինում էլ են նման դեպքեր եղել, բայց Ծառուկյանը բաց թողեց իր հնարավորությունը։ Հաջորդ տիտղոսային մենամարտին նա շանս չի ստանա։ Նա […]

UFC-311. Մախաչևը հաղթեց Մոյկանոյին, Դվալիշվիլին` Նուրմագոմեդովին 🎥

Լոս Անջելեսում կայացավ UFC-311 մրցաշարը։ Օրվա գլխավոր մենամարտում Իսլամ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Ռենատո Մոյկանոյին և պաշտպանեց թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Դաղստանցի մարտիկը տարավ 12-րդ անընդմեջ հաղթանակը, 5-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը։ Առհասարակ նա 28 մենամարտից 27-ն (13-ը` նոկաուտով) ավարտել է իր օգտին, կրել 1 պարտություն։ Բրազիլացի Մոյկանոն կրեց 6-րդ պարտությունը, տարել […]

«Բարսելոնան» թանկարժեք միավորներ կորցրեց` չհաղթելով «Խետաֆեին» 🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Բլաուգրանան» արդեն 9-րդ րոպեին Ժյուլ Կունդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը 34-րդ րոպեին Մաուրո Արամբարիի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային հսկայական առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց չկարողացավ հաղթանակ կորզել. հանդիպումն […]

Իտալական կրքեր Բերգամոյում. «Նապոլին» գոլառատ խաղում հաղթեց «Ատալանտային» 🎥

Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» Բերգամոյում հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Գոլառատ պայքարում նեապոլյան ակումբը կարողացավ հաղթել 3:2 հաշվով։ Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին, բայց հյուրերը նախքան ընդմիջում հավասարեցրին ու առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկան Մատեո Պոլիտանոն ու Սքոթ Մաքթոմինեյը։ 55-րդ րոպեին Ադեմոլա Լուքմանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, սակայն […]

«Ատլետիկոյի» ֆիասկոն! «Լեգանեսը» հաղթեց մադրիդյան գրանդին 🎥

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցեց «Լեգանեսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց. «Լեգանեսը» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց սերբ պաշտպան Մատիա Նաստասիչը։ Նշենք, որ 90-րդ րոպեին մադրիդյան գրանդը կարող էր խուսափել պարտությունից, սակայն Անտուան Գրիզմանի իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը շեղ ընթացավ։ Այս խաղով ընդհատվեց բոլոր […]

Խաբիբ Նուրմագոմեդովը` Արման Ծառուկյանի վնասվածքի մասին 🎥

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, լեգենդար մարտիկ Խաբիբ Նուրբագոմեդովը խոսել Արման Ծառուկյանի վնասվածքի մասին։ «Ճիշտն ասած` կատարվածի մասին իմացա գիշերը` քնելուց առաջ։ Նման դեպք կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ։ Միանշանակ, կհիշեք, երբ 2017 թ. մարտին ինձ հետ նույնպես նման դեպք տեղի ունեցավ, հայտնվեցի հիվանդանոցում, վիրահատվեցի, վերադարձա ու UFC-ին ասացի` քանի որ դա իմ […]

«Լիվերպուլը» չեմպիոնական բնավորություն է ցույց տալիս` 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզելով «Բրենթֆորդից» 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Մերսիսայդյան գրանդը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն, կատարեց 35 հարված, 6-ը` դիպուկ, սակայն մինչև խաղավերջ չէր կարողանում հաղթանակ կորզել։ Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը թանկարժեք միավորներ կկորցնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէր փոխարինման դուրս եկած ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, […]

Թրիլեր Բունդեսլիգայում. Հետնապահը երեք գնդակ հետ բերեց «Լայցպիգից»` կորզելով ոչ-ոքի 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում առաջնության հետնապահ «Բոխումը» «Վոնովիա Ռուրշտադիոն» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ «Լայպցիգը» շոկային մեկնարկ էր պատրաստել մրցակցի համար և 10-22-րդ րոպեների ընթացքում երեք դիպում հարված կատարեց` նույնքան անգամ գրավելով դարպասը։ Մարկո Ռոզեի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի ընկան Վիլի Օրբանը, Անտոնիո Նուսան ու Քրիստոֆ Բաումգարտները։ Թվում էր, թե հյուրերը վճռել են հանդիպման ելքը, […]

Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

Լիտվայի հավաքականի վինգեր Մատաս Վարեյկան տեղափոխվել է «Փյունիկ», հայտնում է Transfermarkt-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպոինի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Վարեյկան Լիտվայի ամենաանվանի ակումբներից մեկի` «Ժալգիրիսի» սան է, իսկ 2024 թ. հունվարին տեղափոխվել էր «Հեգելման»։ Լիտվայի ավարտված առաջնությունում նա 32 խաղում խփել է 10 գոլ, կատարել 1 ասիստ և օգնել իր […]

Հայտնի է` ինչպես է Ծառուկյանը վնասվածք ստացել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքն ստացելու պարանով ցատկելու ժամանակ, հայտնում է Fastnews-ը։ Ըստ աղբյուրի` Իսլամ Մախաչևի դեմ չեղարկված մենամարտից օրեր առաջ հայ մարտիկը քնի հետ լուրջ խնդիր է ունեցել։ 28-ամյա Ծառուկյանը սահմանված 78 կիլոգրամի շեմը չանցնելու համար պետք է առնվազն 600 գրամ քաշ գցեր։ Նա դրա համար ստիպված է […]

1 361 362 363 364 365 2,104