Author Archives: Miqayel

«Միլանը» կրկին ձախողվեց` պարտվելով նաև «Բոլոնիային» 🎥

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրից հետաձգված խաղում «Միլանը» մրցակցի դաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ռոսոներին» կրկին ձախողվեց և պարտվեցին 1:2 հաշվով։ «Միլանից» հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ռաֆայել Լեաուն, որին «ռոսոբլուն» երկրորդ խաղակեսում պատասխանեց Սանդիագո Կաստրոյի ու Դեն Նդոյեի դիպուկ հարվածներով։ Վերջինը «Բոլոնիային» հաղթանակ պարգևեց 82-րդ րոպեին։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը վաստակեց 44 միավոր և բարձրացավ 6-րդ […]

Պորտուգալիայի առաջնությունում 200-ից ավելի հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն` «Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրեն 📸

«Արարատ-Արմենիայի» նոր սպորտային տնօրեն է նշանակվել բրազիլացի Ռաֆայել Բրակալին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախկին դարպասապահը ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայի առաջնությունում, 262 խաղից 76-ում դարպասը պահել անառիկ։ Նա պորտուգալական ակումբներից հանդես է եկել «Նասիոնալի», «Արոկայի», «Բոավիշտայի», «Օլյանենսեի» և «Պորտուի», ինչպես նաև հունական «Պանտեոլիկոսի» ու բրազիլական «Պաուլիստայի» կազմում։ 43-ամյա ֆունկցինոերը 2023-25 թթ. եղել […]

Վրաստան – Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը 6 ժամում վաճառվել են 📸

Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Վրաստան-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը 6 ժամում, հայտնում է Վրաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը հաստատում է նաև Tktge կայքը, որի միջոցով կայացել է տոմսերի վաճառքը։ Վրաստան – Հայաստան հանդիպումը կայանալու է Թիբիլսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար հանդիսական տեղավորող «Դինամո Արենա» ստադիոնում մարտի 23-ին։ Դա լինելու […]

«Ռեալի» ֆուտբոլիստը երկու ամիս կբացակայի խաղադաշտից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ձախ ոտքի մկանային վնասվածքի պատճառով կբացակայի մոտ երկու, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 28-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի` «Ռեալ Սոսիեդադի» դեմ առաջին խաղում (1-0) «արքայական» ակումբի մեկնարկային կազմում էր և հանդիպման վերջնամասում ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Սեբալյոսը, միանշանակ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք […]

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ստադ Բրիոշանի» դեմ։ Փարիզյան ակումբը շանս չի տվել մրցակցին` ջախջախելով 7:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ էլ խփել են Ժաոաու Նևեշը, Դեսիրե Դուեն, Սենի Մայուլուն և Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ «Ստադ Բրիոշանի» հանդիպմանը մասնակցել […]

Իտալիայի գավաթ. «Էմպոլին» գերխոշոր անակնկալ է մատուցել` պայքարից դուրս թողնելով «Յուվենտուսին» 🎥

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Էմպոլին» մրցակցի դաշտում մրցել է «Յուվենտուսի» դեմ։ Տոսկանական ակումբը կարողացել է գերխոշոր անակնկալ մատուցել ու հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս թողնել «բիանկոներիներին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ «Էմպոլիին» 24-րդ րոպեին առաջ է մղել Յուսեֆ Մալեհը, իսկ թուրինյան գրանդից 66-րդ րոպեին աչքի է ընկել Կեֆրեն Թյուրամը։ Հետխաղյա 11-մետրանոցներում վճռորոշ է […]

«Բարսելոնան» շատ մոտ է Վիտոր Ռոկեի տրանսֆերը վաճառելուն

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք և կտեղափոխվի «Պալմեյրաս», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «բլաուգրանայի» հետ և գործարքի համար կվճարի 25 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը Ռոկեի տրանսֆերի հաջորդ վաճառքի եկամտից նաև մասնաբաժին կունենա։ «Պալմեյրասն» այժմ պատրաստում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի հասցնի մինչև տրանսֆերային […]

Մերիդա. Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով դուրս է եկել քառորդ եզրափակիչ 🎥

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մեքսիկայում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 45-րդ ռակետը 6-1, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի (Իսպանիա, 66-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 21 րոպե։ Ավանեսյանի հաջորդ մրցակիցը լինելու է 18-ամյա Մայա Ջոյնթը (Ավստրալիա, 103-րդ ռակետ)։ Հ․Գ․ միացե՛ք […]

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» համառ պայքարում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «արքայական» ակումբը կարողաղավ հաղթել 1:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հաղթական գնդակը 19-րդ րոպեին խփեց 18-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկը` եզրափակելով Ջուդ Բելինգեմի հիասքանչ փոխանցումը։ Հանդիպման հերոսներից էր նաև «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, որը 6 սեյվ կատարեց։ Հավելենք, […]

«Լիվերպուլը» հաղթեց նաև «Նյուքասլին»` ևս մեկ քայլով մոտենալով չեմպիոնությանը 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Նյուքասլի» դեմ։ Մերսիսայդյան գրանդը հերթական գրագետ հանդիպումն անցկացրեց ու հաղթեց 2:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական գոլ խփեցին Դոմինիկ Սոբոսլայն ու Ալեքսիս Մաքալիսթերը։ «Լիվերպուլը» 67 միավորով առաջին տեղում է և արդեն 13 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Արսենալին», «Նյուքասլը» 44 միավորով 6-րդն […]

1 337 338 339 340 341 2,104