Սպերցյանը վնասվածք է ստացել. նրան խաղադաշտից հեռացրել են հատուկ մեքենայի օգնությամբ 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում` 1:1։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 71-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Կոստանցայից կոպիտ հարված է ստացել, վնասվածք ստացել և փոխարինվել։ Սպերցյանին խաղադաշտից հեռացրել են հատուկ մեքենայի օգնությամբ։ Հատկանշանական է, որ այդ […]