Author Archives: Miqayel

Անչելոտիի ու Արտետայի նորամուտը, Չելսին կրկին երերում է?

Անգլիական Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկել է Boxing day-ը, որի շրջանակում կայանում է 19-րդ տուրը։ Արդեն ավարտվել է 7 հանդիպում։ Տուրը մեկնարկեց Լոնդոնում։ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Հյուրերի կազմում հանդիպման 37-րդ րոպեին հաշիվը բացեց Ադամ Վեբսթերը։ Երկրորդ խաղակեսում Ժոզե Մոուրինոյի սաներն ակտիվացան՝ երկու անգամ գրավելով Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը։ […]

Տիգրան Բարսեղյանը, հնարավոր է, կարիերան շարունակի MLS-ում

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայությունները հետաքրքրել են MLS-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելեքսիի» ղեկավարությանը։ Այս մասին հաղորդում է Kursiv.kz-ն։ Ըստ աղբյուրի՝ հայ խաղացողնը ներկա պահին իր հանգիստը վայելում է ԱՄՆ-ում, որտեղ էլ նրա հետ կապվել են MLS-ը ներկայացնող ակումբները։ Նշվում է, որ Բարսեղյանը կարող է մնալ ԱՄՆ-ում և կարիերան շարունակել այնտեղ։ Տիգրան […]

Անգլիայում տոներին էլ են ֆուտբոլ խաղում․ մեկնարկում է Boxing day-ը

Անգլիական Պրեմիեր լիգան հատում է հասակարածը։ Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱՊԼ-ի շրջանակում մեկնարկում է 19-րդ տուրը։ Սովորության համաձայն՝ Մեծ Բրիտանիայում ամանորյա օրերին նույնպես խաղում են ֆուտբոլ՝ երկրպագուներին պարգևելով իսկական տոն։ Boxing day-ը թոփ առաջնությունների իսկական զարդն է։ Իսկ թե ինչ հանդիպումներ են այս տուրից արժանի ուշադրության կծանոթանանք միասին։ «Բորնմութ» – «Արսենալ» 26․12, 19։00 Միկել Արտետայի առաջին […]

Cadena Ser-ը նույնպես ներկայացրել է ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականը

Cadena Ser ռադիոկայանը ներկայացրել է ֆուտբոլի պատմության խորհրդանշական հավաքականի իր տարբերակը, որն ունի հետևյալ տեսքը․ Դարպասպահ – Լև Յաշին Պաշտպաններ – Խոսե Մոլինա, Ֆրանց Բեկենբաուեր, Պաոլո Մալդինի Կիսապաշտպաններ – Զինեդին Զիդան, Խավի, Յոհան Կրոյֆ, Դիեգո Մարադոնա Հարձակվողներ – Լեո Մեսսի, Պելե, Կրիշտիանու Ռոնալդու

Հայտնի է, թե որքան կվաստակի Կավանին Ատլետիկոյում

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան, 32-ամյա հարձակվողն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։ Ըստ աղբյուրի՝ ուրուգվայցին կվաստակի տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը։

Պաշտոնական․ Մարիո Մանջուկիչը տեղափոխվեց Ալ-Դուհայիլ

Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը։ 33-ամյա հարձակվողը դարձել է Քաթարը ներկայացնող «Ալ-Դուհայիլի» ֆուտբոլիստ, սակայն պայմանագրի մանրամասները չեն ներկայացնվում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ասիական ակումը «ծեր սինյորային» տրանսֆերի համար կվճարի 5,5 մլն եվրո։ Մանջուկիչն ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ դուրս մնալով նույնիսկ Չեմպիոնների լիգայի […]

Էրիկ Կանտոնան Մանչեսթեր Յունայթեդի խաղը համեմատել է ծեր մարդու՝ սիրով զբաղվելու փորձերի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան գնահատել է ակումբի ներկայիս ելություները․ «Այդ ակումբը յուրահատուկ տեղ ունի իմ սրտում, բայց ցավալի է տեսնել, թե ինչպես է ներկայումս խաղում «Յունայթեդը»։ Որոշ չափով այն հիշեցնում է ծեր մարդու՝ սիրով զբաղվելու փորձին։ Դու ամբողջ ուժող փորձում ես, սակայն արդյունքում բոլորը հիասթափվում են։ Սակայն, «Յունայթեդը» դեռևս կվերադառնա, քանի որ […]

ՊՍԺ-ն խելահեղ պայմանագիր կառաջարկի Կիլիան Մբապեին

Ըստ Le Parisien-ի՝ ՊՍԺ-ն անում է ամեն ինչ՝ Կիլիան Մբապեին թիմում պահելու համար։ Ակումբը պատրաստվում է այնպիսի առաջարկ անել 20-ամյա ֆուտբոլիստին, որը դժվար կլինի մերժել։ Նոր պայմանագրով Մբապեն կստանա մոտավորապես այնքան գումար, որքան վաստակում է Նեյմարը՝ մոտ 35 մլն եվրո։ ՊՍԺ-ն այս քայլին կգնա, որպեսզի կանխի Մբապեի «Ռեալը» տեղափոխությունը։

Ինտերի կիսապաշտպանը մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, կատալոնական «Բարսելոնան» անում է ամեն ինչ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիին ձեռք բերելու համար։ Ակումբի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են ֆուտբոլիստի հարազատների հետ՝ փորձելով ստանալ խաղացողի համաձայնությունը։ Սակայն, ըստ աղբյուրի տեղեկությունների, միլանյան ակումբը չի պատրաստվում վաճառել իր տաղանդավոր երիտասարդին։ Այդուհանդերձ, «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում կկարողանան […]

Ռոնալդու՞, թե՞ Մեսսի․ գերժամանակակից համակարգչի կարծիքը

Ինչպես տեղեկացնում է Sporza-ն,  KU Leuven-ի համալսարանի պրոֆեսոր և SciSports-ի  մասնագետների հատուկ մշակած ալգորիթմների օգնությամբ գերժամանակակից համակարգիչն ընտրություն է կատարել Լեո Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդու միջև։ Հետազոտությունն անց է կացվել 2013/14 մրցաշրջանից սկսած մինչև 2017/18 մրցաշրջանը։ Հետազոտության ընթացքում մասնագետները ուշադրություն են դարձրել խաղացողների գոլերն ու գոլային փոխանցումներն, այլև ցանկացած այլ գործողություն և տեղաշարժ խաղադաշտում։ Ըստ […]

1 2,032 2,033 2,034 2,035 2,036 2,103