Author Archives: Miqayel

Պաշտոնական․ Էրլինգ Հալանդը՝ Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիան» իր պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «իշամեղուները» պայմանագիր են կնքել «Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Խաղացողի աշխատավարձի և տրանսֆերի արժեքի մասին դեռևս հայտնի չեն որևէ մանրամասներ։

Աշնանային հատվածն ավարտվեց․ Ի՞նչ սպասել երկրորդ շրջանում…

Եվրոպական ֆուտբոլում ավարտվեց աշնանային հատվածը, և մի շարք թոփ առաջնություններ ներկա պահին հանգստանում են, շարունակվում է միայն անգլիական Պրեմիեր լիգան։ Հակիրճ կերպով հասկանանք, թե ինչ կատարվեց աշնանային հատվածում և ինչ սպասել գարնանային հատվածում։ ԱՊԼ Անգլիական ֆուտբոլն, ինչպես միշտ, չի հանգստանում՝ խաղալով նաև տոն օրերին։ ԱՊԼ-ի շրջանակում «Լիվերպուլը» ցուցադրելով անհավանական ֆուտբոլ՝ գրեթե լուծել է չեմպիոնության հարցերը։ […]

Նապոլիի կիսապաշտպանը լինելու է Ռեալի տրանսֆերային առաջնային նպատակը

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսին։ 23-ամյա կիսապաշտպանի ձեռբքերումը լինելու է «արքայական» ակումբի առաջնային նպատակը 2020/21 մրցաշրջանից առաջ։ «Ռեալի» ղեկավարությունը տեղյակ է, որ չնայած խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, սակայն խաղացողը ցանկանում է տեղափոխվել հենց «Սանտիագո Բերնաբեու»։ Ակումբի ղեկավարությունը ակտիվորեն հետևում է […]

Կառլո Անչելոտին աչք է դրել իր նախկին սանի վրա

Ըստ Le10Sport-ի՝ «Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի առաջնային տրանսֆերային թիրախը լինելու է «Նապոլիի» եզրային հարձակվող Լորենցո Ինսինյեն։ «Նապոլին» լավ օրեր չի ապրում, ինչի պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ նեապոլիտանական ակումբից, իսկ «Էվերտոնը» մտադիր է օգտվել այդ փաստից և նրան հրավիրել «կապույտների» կազմ։ Նշվում է, որ Ինսինյեն ընթացիկ մրցաշրջանի ընթացքում մեկ անգամ չէ, որ […]

Մկրատաձև հարվածով տպավորիչ գոլ Մեքսիկայի առաջնությունից?

Մեքսիկայում կայացել է Ապերտուրայի եզրափակչի առաջին հանդիպումը, որի շրջանակում «Մոնտերեյը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Ամերիկայի» նկատմամբ։ Տանտերերի կազմում հաղթական գնդակը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին խփել է Ռոջելիո Ֆունեսը՝ մկրատաձև հարվածով դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։

Այս թիմը սիրում է թոփ թիմերին տխրեցնել․Վուլվերհեմպտոն 3։2 Մանչեսթեր Սիթի?

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ավարտվեց 19-րդ տուրը։ Տուրի վերջին խաղում եվրագավաթային գոտում ընթացող «Վուլվերհեմպտոնը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումն ավարտվեց «գայլերի» գերկամային հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Խաղի ընթացքում իրադարձությունները շատ բուռն ու անսպասելի էին զարգանում։ Նախ՝ 12-րդ րոպեին Դիեգու Ժոտան մեն-մենակ դուրս եկավ «քաղաքաբնակների» դարպասապահ Էդերսոնի դեմ։ Բրազիլացի […]

Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ Միլան

Ինչպես տեղականում ենք «Միլանի» պաշտոնական կայքից, 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել։ Ըստ պայմանագրի` Իբրահիմովիչը կվաստակի 3 մլն եվրո։ Հաջող մրցելույթների դեպքում պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Երկարաձգման դեպքում շվեդ հարձակվողի աշխատավարձը կկազմի 4.5-6 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Զլատանը «Միլանի» կազմում արդեն հանդես եկել է` 2010-12 թվականներին։ Նշենք, […]

Հայտնի է Ա սերիայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Պարմայի» 19-ամյա շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին ճանաչվել է իտալական Ա սերիայի դեկտեմբեր ամվսվա լավագույն ֆուտբոլիստ։ Դեկտեմբեր ամսին Կուլուսևսկին «Պարմայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ակումբն այդ խաղերում վաստակել է 7 միավոր։ Նշենք, որ երիտասարդ հարձակվողի փայլուն խաղը գրավել է մի շարք ակումբների ուշադրության կենտրոնը։ Ավելի վաղ […]

Իսպանիայի սուպերգավաթի խաղերում Նետոն կլինի Բարսելոնայի մեկնարկային կազմում

«Բարսելոնան» մտադիր է բրազիլացի դարպասապահ Նետոյին օգտագործել Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումներում։ Նշվում է, որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն բարձր է գնահատում, թե ինչպես է Նետոն վերաբերվում իր աշխատանքին և ցանկանում է բրազիլացուն օգտագործել սուպերգավաթային հանդիպումների շրջանակում։ Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթն այս մրցաշրջանում առաջին անգամ կանցկացվի Սուդյան Արաբիայում՝ հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում

Մեյսոն Գրինվուդը արդյունավետության ռեկորդ է գրանցել

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության է հասել «Նյուքասլի» նկատմամբ։ Հանդիպման 36-րդ րոպեին տանտերերին հաշվի մեջ առաջ է մղել երիտասարդ հարձակվող Մեյսոն Գրինվուդը։ Այդ գոլը Գրինվուդի 3-րդ գնդակն էր ընթացիկ մրցաշրջանում։ «Կարմիր սատանաների» կազմում Գրինվուդը այդ ցուցանիշին հասել է բոլորից շուտ․ երեկ նա 18 տարեկան 36 օրական էր։ […]

1 2,030 2,031 2,032 2,033 2,034 2,103