Պաշտոնական․ Մարիո Մանջուկիչը տեղափոխվեց Ալ-Դուհայիլ

Պաշտոնական․ Մարիո Մանջուկիչը տեղափոխվեց Ալ-Դուհայիլ

25/12/2019 - 23:26

Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը։

33-ամյա հարձակվողը դարձել է Քաթարը ներկայացնող «Ալ-Դուհայիլի» ֆուտբոլիստ, սակայն պայմանագրի մանրամասները չեն ներկայացնվում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ասիական ակումը «ծեր սինյորային» տրանսֆերի համար կվճարի 5,5 մլն եվրո։

Մանջուկիչն ընթացիկ մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում կորցրել էր իր տեղը մեկնարկային կազմում՝ դուրս մնալով նույնիսկ Չեմպիոնների լիգայի հայտացուցիկ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023