Author Archives: Miqayel

Բարսելոնան պատրաստվում է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Մեսսիին

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Նիկոլո Սկիրան, «Բարսելոնան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ավագ Լեո Մեսսիին։ Լրագրողին հաջողվել է պարզել արգենտինացու նոր պայմանագրի որոշ մանրամասներ։ Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2023 թվականը, իսկ խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 50 մլն եվրո։ Բանակցությունները դեռևս շարունակվում են։ Նշենք, որ խաղացողի ներկայիս պայամանգիրը ակումբի հետ […]

Արսենալի երկրպագուն տղային կանվանի Օզիլ, եթե ֆուտբոլիստը պատասխանի նրա Twitter-ի գրառմանը

«Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլի երկրպագուն տղային կանվանի Օզիլ, սակայն նրա դա թույլ կտա միայն մեկ պայմանով։ Մարտի 5-ին Twitter-ի օգտատեր Ջեք Ռոբինսոնը նշելով Մեզութ Օզիլին՝ կատարել է հետևյալ գրառումը․ «Իմ կինը երեխայի է սպասում, որը կծվնի հուլիսին։ Նա ասել, որ եթե դու պատասխանես այս գրառմանը, ապա թույլ կտա նրան անվանենք Օզիլ։ Մի հիասթափեցրու ինձ»։ Խաղացողն […]

Ռոնալդուն Ինտերի դեմ խաղից առաջ «ողջունել է» երևակայական երկրպագուներին?

Երեկ՝ մարտի 8-ին, կայացավ իտալական Ա սերիայի տարվա գլխավոր հանդիպումներից մեկը, որի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի 2։0 հաշվով առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ՝ կրկին գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Ինչպես գիտեք, հանդիպումը կորոնավիրուսի պատճառով Իտալիայի սպորտի նախարարության կողմից որոշվել է 1 ամիս մարզական բոլոր իրադարձություններն անցկացնել առանց հանդիսականների։ Այդ փաստին փորձել է հումորով մոտենալ թուրինյան ակումբի առաջատարներից Կրիշտիանու […]

22-ամյա նիգերիացի խաղացողը մահացել է հերթական հանդիպման ժամանակ

Նիգերիական «Նասարավա Յունայթեդի» 22-ամյա ֆուտբոլիստ Չինեմե Մարտինսը մահացել է հերթական հանդիպումներից մեկի ժամանակ ուշագնաց լինելուց հետո։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մարտինսը ուշագնաց է եղել «Կաթսինա Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ։ Խաղացողին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Ըստ աղբյուրի՝ խաղացողին ժամանակին չեն հասցրել հիվանդանոց շտապօգնության մեքենայի խափանման պատճառով։

Ֆլոյդ Մեյվեզերը, հնարավոր է, ձեռք բերի ԱՊԼ-ը ներկայացնող ակումբներից մեկը

Ամերիկացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը սկսել է հետաքրքրվել «Նյուքասլը» ձեռք բերելու գաղափարով։ Կիրակի՝ մարտի 8-ին, Մեյվեզերը Նյուքասլում հանդիպել է երկրպագուների հետ։ Երկրպագուները նրան հարցրել են՝ արդյո՞ք նա իրոք հետաքրքրված է ակումբը ձեռք բերելու գաղափարով, թե՞ ոչ։ «ԱՄՆ-ում այս սպորտը մենք չենք անվանում ֆուտբոլ, այլ անվանում ենք սոքքեր։ «Նյուքասլը» անհավանական ակումբ է, մեծ ակումբ։ Եթե դուք […]

Ինտերը չի պատրաստվում գնել Սանչեսի ամբողջական տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ալեքսիս Սանչեսը, ամենայն հավանականությամբ, շուտով կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»։ 31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ինտերի» կազմում։ Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբի գործադիր տնօրեն Բեպե Մարոտան չի ցանկանում Սանչեսի համար վճարել 20 մլն եվրո։ Մարոտայի գաղափարն ընդունում է նաև թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով Սանչեսի փոխարեն նախընտրում է ավելի երիտասարդ […]

Զիդան․ «Մրցաշրջանի վատագույն հանդիպումն էր․ արժանի չէինք հաղթանակի»

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով․ «Չափազանց վատ հանդիպում անցկացրինք։ Ո՛չ առաջին խաղակեսում, ո՛չ երկրորդ խաղակեսում մենք չէինք հասցնում մրցակցի հետևից՝ թույլ տալով շատ սխալներ։ Երբ հանդես չես գալիս քո մակարդակին համապատասխան, ամեն ինչ բարդանում […]

Բարսելոնայի երկրպագուները Ռեալի Սոսիեդադի դեմ խաղից առաջ պահանջել են Բարտոմեուի հրաժարականը

Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի նկատմամբ՝ պահանջելով նրա հրաժարականը։ Երկրպագուները դժգոհ են ինչպես ակումբի գրանցած վերջին արդյունքներից, այնպես էլ դժգոհ են մնացել փետրվարին տարածված տեղեկատվության պատճառով։ […]

ՊՍԺ – Բորուսիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների

Ինչպես տեղեկացնում է Փարիզի ոստիկանության պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման համար երկրպագուների մոտւքը «Պարկ դե Պրենս» մարզադաշտ փակ է լինելու։ Մարզադաշտը փակ է լինելու կորոնավիրուսի պատճառով։ Այսպիսով, 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 11-ին։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը […]

Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական մանչեսթերյան դերբին, որն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» 2:0 հաշվով հաղթանակով։ Ընթավիկ մրցաշրջանում ԱՊԼ-ի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» կրեց արդեն 7-րդ պարտությունը, ինչը Պեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայի վատագույն արդյունքն է։ Նախորդ վատագույն արդյունքը գրանցվել էր 2016/17 մրցաշրջանում, երբ իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Սիթին» ԱՊԼ-ի շրջանակում կրել էր 6 պարտություն։ Այս մասին […]

1 1,949 1,950 1,951 1,952 1,953 2,104