22-ամյա նիգերիացի խաղացողը մահացել է հերթական հանդիպման ժամանակ

22-ամյա նիգերիացի խաղացողը մահացել է հերթական հանդիպման ժամանակ

09/03/2020 - 21:27

Նիգերիական «Նասարավա Յունայթեդի» 22-ամյա ֆուտբոլիստ Չինեմե Մարտինսը մահացել է հերթական հանդիպումներից մեկի ժամանակ ուշագնաց լինելուց հետո։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մարտինսը ուշագնաց է եղել «Կաթսինա Յունայթեդի» դեմ հանդիպման ժամանակ։ Խաղացողին հոսպիտալացրել են, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Մահվան պատճառը դեռևս անհայտ է։

Ըստ աղբյուրի՝ խաղացողին ժամանակին չեն հասցրել հիվանդանոց շտապօգնության մեքենայի խափանման պատճառով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023