Զիդան․ «Մրցաշրջանի վատագույն հանդիպումն էր․ արժանի չէինք հաղթանակի»

Զիդան․ «Մրցաշրջանի վատագույն հանդիպումն էր․ արժանի չէինք հաղթանակի»

09/03/2020 - 20:56

Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Խաղից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով․

«Չափազանց վատ հանդիպում անցկացրինք։ Ո՛չ առաջին խաղակեսում, ո՛չ երկրորդ խաղակեսում մենք չէինք հասցնում մրցակցի հետևից՝ թույլ տալով շատ սխալներ։ Երբ հանդես չես գալիս քո մակարդակին համապատասխան, ամեն ինչ բարդանում է։

Այս հանդիպումը մրցաշրջանի մեր վատագույն հանդիպումն էր։ Մեզ չբավականացրեց ագրեսիվությունն ու էներգիան։ Վատ օր էր․ այդպես նույնպես պատահում է։ Այս պարտության ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։

«Ռեալը» վատ մտավ խաղի մեջ։ Առաջին խաղակեսը կարող ես վատ սկսել, քանի որ կա ևս 45 րոպե։ Կան ինչպես լավ, այնպես էլ վատ պահեր և մենք կփորձենք լուծել բոլոր խնդիրները։ Մենք արժանի չէինք հաղթանակի։ Շարունակում ենք դեռևս լավ մրցաշրջան անցկացնել։

Մնացել է ընդամենը 11 հանդիպում և շարունակում ենք պայքարել տիտղոսի համար։ Սակայն այսօր չարեցինք ոչինչ, որպեսզի հաղթենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023