Բարսելոնայի երկրպագուները Ռեալի Սոսիեդադի դեմ խաղից առաջ պահանջել են Բարտոմեուի հրաժարականը

Բարսելոնայի երկրպագուները Ռեալի Սոսիեդադի դեմ խաղից առաջ պահանջել են Բարտոմեուի հրաժարականը

09/03/2020 - 17:10

Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության է հասել «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի երկրպագուներն իրենց դժգոհությունն են արտահայտել ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի նկատմամբ՝ պահանջելով նրա հրաժարականը։

Երկրպագուները դժգոհ են ինչպես ակումբի գրանցած վերջին արդյունքներից, այնպես էլ դժգոհ են մնացել փետրվարին տարածված տեղեկատվության պատճառով։ Ըստ այդ տեղեկատվության՝ ակումբի նախագահը գումար է վճարում I3 Ventures կազմակերպությանը, որպեսզի սոցցանցերում զբաղվեն իր սեփական իմիջի բարձրացմամբ։ Այդ կազմակերպությունը քննադատում է նաև այն մարդկանց, որոնք անմիջական կապ ունեն ակումբի հետ։ Այդ մարդկանց թվում են եղել Լեո Մեսսին, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը և այլք։

Նշենք, որ «Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2021 թվականին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023