Author Archives: Miqayel

Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է ֆուտբոլիստների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայիում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Գնային ամենամեծ աճ գրանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, ում արժեքն ավելացել է 12 մլն եվրոյով՝ դառնալով 32 մլն եվրո։ «Արսենալի» երիտասարդ հարձակվող Գաբրիել Մարտինելին (28 մլն եվրո), «Էվերտոնի» պաշտպան Մեյսոն Հոլգեյթը (17 մլն […]

Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է ֆուտբոլիստների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ինչպես և սպասվում էր, գնային ամենամեծ աճ գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» նորեկ Էրլինգ Հալանդը, ում արժեքն ավելացել է 20 մլն եվրոյով և ներկայսումս կազմում է 80 մլն եվրո։ Դորտմունդյան ակումբի պաշտպան Աշրաֆ Հակիմիի տրանսֆերային արժեքն ավելացել է […]

ՊՍԺ – Բորուսիա Դորտմունդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանում ՊՍԺ-ն Փարիզում կմրցի «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում գերմանական ակումբը առավելության է հասել 2։1 հաշվով։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով այս հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և կցուցադրվի «ԱրմենիաՊրեմիում» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ […]

Լիվերպուլ – Ատլետիկո Մադրիդ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Այսօր՝ մարտի 11-ին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆլիդ Ռոուդ» մարզադշատում կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ խաղի առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ […]

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Ինտեր – Խետաֆե և Սևիլիա – Ռոմա հանդիպումները

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հետաձգվել է Եվրոպա լիգայի երկու հանդիպում։ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվել են։ ԴԵռևս տեղեկատվություն չկա, թե երբ կանցկացվեն այդ հանդիպումները։ Նման որոշումը պայմանավորված է երկու երկրներում կորոնավիրուսի կտրուկ տարածմամբ։ Այս հանդիպումները պետք է անցկացվեին մարտի 12-ին։ Հաղորդվում է նաև, […]

Արսենալը խաղացողներին ուղարկել է կարանտին

«Արսենալը» ակումբի խաղացողներին և աշխատակիցներին կորոնավիրուսի կասկածանքով ուղարկել է 14-օրյա կարանտին: Այսօր՝ մարտի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղն արդեն հետաձգվել է։ Հետաձգման պատճառ է հանդիսացել «Օլիմպիակոսի» և «Նոթհինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի կորոնավիրուսի դրական թեստը, իսկ հույն միլիարդատերը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» – «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ շփման մեջ է եղել «զինագործների» աշխատակիցների […]

Ա սերիայի հանդիպումներն անորոշ ժամանակով հետաձգվեցին

Ինչպես տեղեկացնում է Ա սերիայի պաշտոնական կայքը, Իտալիայի առաջնության հանդիպումները կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով հետաձգվել են անորոշ ժամանակով։ Օրեր առաջ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն որոշում կայացրեց երկրի տարածքում ընթացով բոլոր մարզական իրադարձությունները դադարացնել։ Այդ որոշումն ուժի մեջ էր լինելու մինչև ապրիլի 3-ը, սակայն, այսօր՝ մարտի 11-ին, Ա սերիայի ղեկավարությունը որոշում է կայացրել հանդիպումները հետաձգել անորոշ […]

Ռեալը կորուստներով է մոտենում Մանչեսթեր Սիթիի դեմ պատասխան խաղին

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան և եզրային պաշտպան Մարսելոն շարքից դուրս են մնացել մի քանի շաբաթով։ Անցնող weekend-ին Լա լիգայի 27-րդ տուր «Բետիսի» դեմ խաղում (1:2) երկու խաղացողներն էլ մկանային վնասվածքներ են ստացել։ Բժշկական հետազոտությունը հաստատել է, որ երկու խաղացողներն էլ միանշանակ կաց կթողնեն Լա լիգայի 28-րդ տուր «Էյբարի» դեմ խաղը, ինչպես […]

Լա լիգայի և Սեգունդայի հաջորդ երկու տուրերը կանցկացվեն առանց հանդիսականների

Լա լիգան պաշտոնապես հայտարարել է, որ իսպանական Պրեմիերայի և Սեգունդայի հաջորդ երկու տուրերը կորոնավիրուսի տարածման պատճառով կանցկացվեն առանց հանդիսականների։ Այս մասին փոխանցում է AS-ը։ Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել Առողջապահության նախարարության զեկույցից և հորդորից հետո։ Պլանավորված է, որ առայժմ միայն առաջիկա երկու տուրերի խաղերն են անցկացվելու առանց հանդիսականների, սակայն իրավիճակից ելնելով, հիվանդության դեմ […]

Յոսիպ Իլիչիչի պատմական նվաճումները

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս 3։4 հաշվով հաղթել է «Վալենսիային»՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հանդիպման հերոսը դարձավ հյուրերի 32-ամյա հարձակող Յոսիպ Իլիչիչը, ով դարձավ պոկերի հեղինակ։ Այդ արդյունքի շնորհիվ սլովենացի հարձակվողը մի շարք ցուցանիշներ թարմացրեց։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Չեմպիոնների լիգայի պատմության մեջ Իլիչիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց […]

1 1,946 1,947 1,948 1,949 1,950 2,104