Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային  արժեքները

Transfermarkt-ը թարմացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

11/03/2020 - 23:53

Transfermarkt պորտալը, որը ներկայացնում է ֆուտբոլիստների օպտիմալ շուկայանան գները, թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայիում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Գնային ամենամեծ աճ գրանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, ում արժեքն ավելացել է 12 մլն եվրոյով՝ դառնալով 32 մլն եվրո։

«Արսենալի» երիտասարդ հարձակվող Գաբրիել Մարտինելին (28 մլն եվրո), «Էվերտոնի» պաշտպան Մեյսոն Հոլգեյթը (17 մլն եվրո), ինչպես նաև «Չելսիի» երիտասարդ կիսապաշտպան Ռիս Ջեյմսը (25 մլն) գրանցել են 10 միլիոնանոց աճ։

«Վուլվերհեմպտոնի» գոլահար Ռաուլ Խիմենեսի արժեքն ավելացել է 8 մլն եվրոյով և ներկայումս կազմում է 50 մլն եվրո։

Գնային աենամեծ անկումը գրանցել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ում արժեքը նվազել է շուրջ 20 մլն եվրոյով և ներկայումս կազմում է 40 մլն եվրո։ Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռնաը «ազնվականները» դարպասապահի տրանսֆերի համար «Ատլետիկ Բիլբաոյին» վճարել են շուրջ 80 մլն երվո։

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզի գինը նվազել է 15 մլն եվրոյով՝ նվազելով մինչև 45 մլն եվրո։

10-ական մլն եվրո անկում են գրանցել «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին (80 մլն եվրո), «Արսենալի» կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը (60 մլն եվրո), «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Դավիդ դե Խեան (50 մլն եվրո), ինչպես նաև Ջեյսի Լինգարդը (22 մլն եվրո):

Չափազանց անհաջող մրցաշրջան անցկացնող «Բորնմութի» կիսապաշտպան Ռայան Ֆրեյզերի արժեքը նվազել է 8 մլն եվրոյով՝ հասնելով 22 մլն եվրո։

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023