Արսենալը խաղացողներին ուղարկել է կարանտին

Արսենալը խաղացողներին ուղարկել է կարանտին

11/03/2020 - 17:59

«Արսենալը» ակումբի խաղացողներին և աշխատակիցներին կորոնավիրուսի կասկածանքով ուղարկել է 14-օրյա կարանտին:

Այսօր՝ մարտի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» խաղն արդեն հետաձգվել է։ Հետաձգման պատճառ է հանդիսացել «Օլիմպիակոսի» և «Նոթհինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսի կորոնավիրուսի դրական թեստը, իսկ հույն միլիարդատերը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ» – «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ շփման մեջ է եղել «զինագործների» աշխատակիցների և խաղացողների հետ։

«Բժիշկների խոսքերով մեր խաղացողների և աշխատակիցների կորոնավիրուսի վարակման ռիսկը նվազագույն է, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարության հորդորով բոլոր այն մարդիկ, ովքեր սերտ շփում են ունեցել վարակակրի հետ, պետք է 14-օրյա կարանտինում լինեն՝ դուրս չգալով հասարակության մեջ։

Խաղացողներն առաջիկա երկու շաբաթը կմնան տանը։ Ակումբի այն աշխատակիցները, ովքեր «Արսենալ» – «Օլիմպիակոս» հանդիպման ժամանակ նստած են եղել պարոն Մարինակիսի կողքը, նույնպես երկու շաբաթ կմնան տանը»,- նշվում է «Արսենալի» պաշտոնական հայտարարության մեջ։

«Օլիմպիակոսն» արդեն հայտարարել է, որ ակումբի բոլոր խաղացողներն ու աշխատակիցները հանձնել են կորոնավիրուսի թեստ։ Բոլորի պատասխանը եղել է բացասական։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023