Author Archives: Miqayel

«Ման. Յունայթեդը» համառ պայքարում հաղթեց «Չելսիին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 5-րդ րոպեին լոնդոնյան գրանդի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը կոպիտ խախտում թույլ տվեց «կարմիր սատանաների» վինգեր Բրայան Մբեումոյի նկատմամբ` հեռացվելով դաշտից։ Մանկունիական գրանդը, ստանալով քանակական առավելություն, նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեց «ազնվականների» դարպասը. 14-րդ ու 37-րդ րոպեներին […]

Միլիտաոյի սուպեր գոլը «Էսպանյոլի» դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։ «Արքայական» ակումբից 22-րդ րոպեին հեռահար սուպեր հարվածով հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Ի դեպ, Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը Լա լիգայի նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ըմբշամարտի ԱԱ. Սարգսյանը եզրափակիչում պարտվեց Սարավիին

Զագրեբում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանը (97կգ) դարձավ փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալ։ Հայ ըմբիշը եզրափակիչում մրցեց Օլիմպիական գործող չեմպիոն, իրանցի Մոհամահդհադի Սարավիի դեմ` պարտվելով 1:3 հաշվով։ 27-ամյա Սարգսյանն աշխարհի առաջնություններում նվաճեց երկրորդ մեդալը։ Նա 2021թ. դարձել էր բրոնզե մեդալակիր։ Սարավին էլ դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա իր առաջին ոսկե մեդալը […]

Ռոբերտ Սանչեսի կոպտագույն խախտումն ու կարմիր քարտը ՄՅՈՒ-ի դեմ խաղում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Չելսին» արտագնա խաղում մրցում է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Ազնվականների» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը 5-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի սահամաններից դուրս կոպտագույն խախտում թույլ տվեց մրցակցի վինգեր Բրայան Մբեումոյի նկատմամբ` ստանալով կարմիր քարտ։ Opta-ն գրում է, որ լոնդոնյան գրանդը Պրեմիեր լիգայում ստացել է ակումբի պատմությաբ մեջ ամենավաղ կարմիր քարտը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

«Ռեալը» շարունակում է կանգ չառնել` հաղթելով նաև «Էսպանյոլին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ «Արքայական» ակումբի դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Կիլիան Մբապեն։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը հաղթել է առաջնության մեկնարկային բոլոր խաղերում և 15 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» առաջին պարտություն կրեց և 10 միավորով երրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր 🎥

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրաչյա Պողոսյանը (60կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ 26-ամյա ըմբիշը մեդալային գոտեմարտում 1:1 հաշվով հաղթեց Սերբիան ներկայայցնող ռուս Գեորգի Տիբիլովին։ Հաղթանակը Պողոսյանին շնորհվեց միավորն առաջինը վաստակելու շնորհիվ։ Պողոսյանը կարիերայի առաջին մեդալը նվաճեց մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Նա 63կգ քաշային կարգում 2023թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հ․Գ․ միացե՛ք […]

Քեյնը կրկին գերարդյունավետ է. «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» 🎥

Գերմանիայի Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։ Գործող չեմպիոնից կրկին փայլեց Հարի Քեյնը` ձևակերպելով հեթ-տրիկ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերժ Գնաբրին, «Հոֆենյամի» գոլը խփեց Վլադիմիր Ցոուֆալը։ Քեյնը Բունդեսլիգայի չորս խաղում 8 գոլ է խփել ու առաջին տեղում է լավագույն ռմբարկուների պայքարում։ Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի […]

Ամոյան. «Այս պահին դեռ չեմ գիտակցում` ինչի եմ հասել» 🎥

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77կգ) աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալուց հետո խոսել է իր գրանցած հաջողության մասին. «2021թ. 72կգ քաշային կարգում արդեն դարձել էի աշխարհի չեմպիոն։ Ինձ համար շատ դժվար էր հարմարվել նոր քաշային կարգում։ Երկու տարի շարունակ վնասվածքներով էի գոտեմարտում, և ամեն ինչ չէր ընթանում այնպես, ինչպես հարկն է։ Բարեբախտաբար, այս առաջնությանը լիովին պատրաստ […]

«Լիվերպուլը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ` դերբիում պարտության մատնելով «Էվերթոնին» 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին. «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Տանտերերից առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին Ռայան Գրավենբերխն ու Ուգո Էկիտիկեն։ «Էվերթոնից» երկրորդ կեսում հաշիվը կրճատեց Իդրիսա Գեյեն։ Առնե Սլոթի գլխավորածը թիմը Պրեմիեր լիգայում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակն ու առաջին տեղում է։ «Էվերթոնը» 7 միավորով 7-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]

Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը քառորդ եզրափակիչում պարտվեց համառ պայքարում

Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։ Գալստյանը քառորդ եզրափակիչում 3:4 հաշվով պարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին։ Ջաֆարովի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գալստյանը սփափիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 172 173 174 175 176 2,104