Author Archives: Miqayel

Ջասթին Կլույվերտին հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը 📷

«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլույվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։ Նիդերլանդցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ խաղացողն է, որը մեկ խաղում երեք գոլ է խփել 11-մետրանոցից։ 26-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում` օգնելով «Բորնմութին» հաղթել 4:2 հաշվով։ […]

«Ռոման» հաղթել է հռոմեական 202-րդ դերբիում 🎥

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում կայացել է հռոմեական հերթական դերբին. «Ռոման» 1:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ «Օլիմպիկո» ստադիոնում կայացած խաղում միակ գոլը 38-րդ րոպեին խփել է «ջալոռոսիի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Ջան Պիեռո Գասպրինիի գլխավորած թիմը 9 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լացիոն» 3 միավորով 14-րդն է։ Սա հռոմեական 202-րդ դերբին էր. «Ռոման» տարել է 76-րդ […]

Թիկնիզյանն առաջին անգամ մասնակցել է «Հավերժական դերբիին» 🎥

Սերբիայի Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի գլխավոր դերբիում 2:1 հաշվով հաղթել է «Պարտիզանին»։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տիմի Էլշնիկն ու Նեմանյա Ռադոնիչը։ «Պարտիզանից» աչք է ընկել Յովան Միլոշևիչը։ «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է ընդմիջմանը։ Նա 45+2-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։ […]

Տիգրան Բարսեղյանի հիասքանչ գոլը «Սլովանի» կազմում 🎥

Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։ Տանտերերից 10-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում չորրորդ գոլն է խփել։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 15 միավորով երկրորդ տեղ է բարձրացել, «Դունայսկա Ստրեդան» 14 միավորով երրորդն […]

Մեսիի գեղեցիկ գոլերն ու տպավորիչ ասիստն օգնել են «Ինտեր Մայանիին» հաղթել գոլառատ խաղում 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «ԴիՍի Յունայթեդին»։ Տանտերերից հերթական փայլուն ու արդյունավետ խաղն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։ Արգենտինացի հարձակվողը տպավորիչ ասիստով օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին։ Մեսին կանոնավոր առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 22-ի ու գլխավորել […]

«Ֆրայբուրգի» դարպասապահի անհավատալի ռեկորդը Բունդեսլիգայում 📸

«Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Աթուբոլուն անհավատալի ռեկորդ է գրանցել Գերմանիայի Բուդնեսլիգայում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 23-ամյա դարպասապահն առաջնությունում 5 անընդմեջ 11-մետրանոց է հետ մղել։ Աթուբոլուն իր շարքն սկսել է դեռ 2024թ. մայիսի 18-ին, երբ «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (1:2) հետ է մղել միանգամից երկու 11-մետրանոց. նշակետից վրիպել են Յոսիպ Յուրանովիչն ու Կևին Ֆոլանդը։ 2024թ. դեկտեմբերի […]

Պուլիշիչի տպավորիչ բենեֆիսը! «Միլանը» խոշոր հաշվով հաղթեց «Ուդինեզեին» 🎥

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ Հանդիպման հերոսը «ռոսոներիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն էր, որը երկու գոլ ու մեկ ասիստ գրանցեց։ Հյուրերից աչքի ընկավ նաև Յուսուֆ Ֆոֆանան։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 9 միավորով երրորդ տեղում է։ «Ուդինեզեն» 7 միավորով 6-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ռոնալդուն ու Ֆելիքսը ճախրում են. «Ալ Նասրը» ջախջախիչ հաղթանակ տարավ 🎥

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիքսը, որոնք դուբլ են գրանցել։ Ֆելիքսն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերի 6 խաղում 6 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն […]

«Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` չհաղթելով «Վերոնային» 🎥

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` հյուրընկալվելիս չհաղթելով «Վերոնային». գրանցվել է 1:1 հաշիվը։ «Բիանկոներիից» 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ տանտերերին պարտությունից 44-րդ րոպեին փրկել է Գիֆթ Օրբանը։ Թուրինյան գրանդը 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Վերոնան» 3 միավորով 15-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իվուի ասիստն օգնել է «Ռուբինին» գոլառատ ոչ-ոքի գրանցել Սևիկիյանի «Ակրոնի» դեմ խաղում 🎥

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ռուբինը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (2:2) է գրանցել «Ակրոնի» դեմ խաղում։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը 54-րդ րոպեին ասիստ է կատարել Միրլինդ Դակուին։ Ալբանացի ֆուտբոլիստն էլ գեղեցիկ հարվածով կրճատել է հաշիվը։ Իվուն Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 9 խաղում արդեն երրորդ ասիստն է գրանցում։ Նախորդ մրցաշրջանում […]

1 171 172 173 174 175 2,104