Author Archives: Miqayel

Բարելայի գեղեցկագույն գոլային փոխանցումը Լաուտարոյին🎥

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցում է «Ինտերի» դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ում գեղեցկագույն գոլային փոխանցում կատարեց Նիկոլո Բարելան։ Առաջին կեսից հետո «Ռեալը» հաղթում է 2։1 հաշվով, իսկ «արքայական» ակումբի գոլերը խփել են Կարիմ Բենզեման ու Սերխիո Ռամոսը։

Ատլետիկոն չկարողացավ կոտրել Լոկոմոտիվի դիմադրությունը🎥

Նոյեմբերի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մոսկվայում հյուրընկալվել էր «Լոկոմոտիվին»։ Կողմերը հանդիպման մեկնարկում բավականին արագ փոխանակվեցին խփած մեկական գոլով։ Նախ 18-րդ րոպեին Խոսե Մարիա Խիմենեսը առաջ մղեց մադրիդյան ակումբին, իսկ 25-րդ րոպեին Անտոն Միրանչուկը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում Դիեգո Սիմեոնեի […]

Բորուսիան հյուրընկալվելիս խայտառակեց Շախտյորին🎥

Նոյեմբերի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 3-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Բորուսիա Մյունխենգլադբախը» հյուրընկալվել էր։ «Հանքափորները» խաղի հենց մեկնարկից «քանդվեցին»՝ չկարողանալով լուրջ դիմադրություն ցույց տալ գերմանական ակումբին։ Մյունխենգլադբախը ներկայացնող ակումբը պարզապես ջախջախեց մրցակցին և 6 գնդակ ուղարկեց Անատոլի Տրուբինի պաշտպանած դարպասը։ Մարկո Ռոզեի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալասան Պլեան, մեկական անգամ էլ աչքի ընկան […]

Ատալանտա – Լիվերպուլ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» D խմբում կհյուրընկալվի «Ատալանտային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «ԱրմենիաՊրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Ռեալ Մադրիդ – Ինտեր․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ինտերի»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով կարող եք դիտել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․

Փոխվել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00): Եվրոպայի Մ-21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի […]

Դինամոն Բարսելոնայի դեմ խաղին մեկնել է 3 պատանի դարպասապահներով

Նոյեմբերի 3-ին «Բարսելոնան» սեփական հարկի տակ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում մրցելու է Կիևի «Դինամոյի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Դինամոյի» պաշտոնական կայքը, ակումբում այս խաղից առաջ կորոնավիրուսի լուրջ համաճարակ է բռնկվել։ Միանգամից 9 ֆուտբոլիստներ խաղից առաջ Covid-19-ի դրական թեստ են հանձնել։ Այդ ֆուտբոլիստներն են դարպասապահներ Դենիս Բոյկոն և Գեորգի Բուշանը, պաշտպաններ Վիտալի Միկոլենկոն և Ալեքսանդր […]

Ինտերը Ռեալի դեմ խաղից առաջ լուրջ կորուստ ունի

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» նոյեմբերի 3-ին մրցելու է «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընեկրության ուղիղ եթերով։ Ինչպես տեղեկացնում է  Corriere dello Sport-ը, միլանյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի այդ հանդիպումը։ Այդ վնասվածքը բելգիացի հարձակվողը ստացել է «Շախտյորի» դեմ (0:0) կայացած խաղում, […]

Խոակին․ «Ես Կումանին նույնիսկ ծառա չէի նշանակի»

«Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը խոսել է «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ ունեցած աշխատանքային փորձի մասին։ Խոակինն ու Կումանը 2007/08 մրցաշրջանում միասին աշխատել են «Վալենսիայում»։ «Դա իրապես տհաճ փորձ էր։ Այն, ինչ տեղի է ունեցել այդ ժամանակ, շատ ցավոտ է։ Եթե ես լինեի որևէ ակումբի նախագահ, ապա Կումանին նույնիսկ ծառա չէի նշանակի։ Ես չեմ […]

Վիդալ․ «Հուսով եմ՝ Ինտերի ու Բարսայի երկրպագուների հետ կտոնեմ Ռեալի նկատմամբ հաղթանակը»

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 3-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ մրցելու է «Ինտերի» դեմ։ Խաղից առաջ իր սպասելիքներով է կիսվել միլանյան ակումբի կիսապաշտպան Արթուրո Վիդալը․ «Հուսով եմ՝ «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը կտոնեմ «Ինտերի» ու «Բարսայի» երկրպագուների հետ, որտեղ ես երկու հիանալի մրցաշրջան եմ անցկացրել։ Ես տարբեր ակումբների կազմում «ՌԵալի» դեմ բազմաթիվ հանդիպումներ եմ […]

1 1,722 1,723 1,724 1,725 1,726 2,104