Վիդալ․ «Հուսով եմ՝ Ինտերի ու Բարսայի երկրպագուների հետ կտոնեմ Ռեալի նկատմամբ հաղթանակը»

Վիդալ․ «Հուսով եմ՝ Ինտերի ու Բարսայի երկրպագուների հետ կտոնեմ Ռեալի նկատմամբ հաղթանակը»

03/11/2020 - 17:29

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում այսօր՝ նոյեմբերի 3-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ մրցելու է «Ինտերի» դեմ։

Խաղից առաջ իր սպասելիքներով է կիսվել միլանյան ակումբի կիսապաշտպան Արթուրո Վիդալը․

«Հուսով եմ՝ «Ռեալի» նկատմամբ տոնած հաղթանակը կտոնեմ «Ինտերի» ու «Բարսայի» երկրպագուների հետ, որտեղ ես երկու հիանալի մրցաշրջան եմ անցկացրել։

Ես տարբեր ակումբների կազմում «ՌԵալի» դեմ բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել։ «Յուվենտուսի» հետ մեզ հաջողվեց նրանց պայքարից դուրս թողնել, իսկ «Բավարիայի» հետ ամեն ինչ այնքան էլ լավ չստացվեց։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները միշտ կարևոր են, սակայն, հաշվի առնելով թիմերի ներկա վիճակը, այս խաղը կարող է վճռորոշ դառնալ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք»,- նշել է Վիդալը, ում խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023