Ինտերը Ռեալի դեմ խաղից առաջ լուրջ կորուստ ունի

Ինտերը Ռեալի դեմ խաղից առաջ լուրջ կորուստ ունի

03/11/2020 - 19:04

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» նոյեմբերի 3-ին մրցելու է «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընեկրության ուղիղ եթերով։

Ինչպես տեղեկացնում է  Corriere dello Sport-ը, միլանյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի այդ հանդիպումը։

Այդ վնասվածքը բելգիացի հարձակվողը ստացել է «Շախտյորի» դեմ (0:0) կայացած խաղում, ինչից հետո Լուկակուն բաց թողեց Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում կայացած «Պարմայի» դեմ խաղը, որն ավարտվեց 2։2 հաշվով։ Նրա մասնակցությունը նոյեմբերի 8-ին կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղը նույնպես հարցականի տակ է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» դեմ խաղին կարող են մասնակցել Ալեքսիս Սանչեսն ու Միլան Շկրինյարը, ովքեր տարբեր պատճառներով բացակայում էին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023