Փոխվել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը

Փոխվել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը

03/11/2020 - 19:29

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):

Եվրոպայի Մ-21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում: 

Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023