Ատլետիկոն չկարողացավ կոտրել Լոկոմոտիվի դիմադրությունը🎥

Ատլետիկոն չկարողացավ կոտրել Լոկոմոտիվի դիմադրությունը🎥

03/11/2020 - 23:53

Նոյեմբերի 3-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրը, որի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մոսկվայում հյուրընկալվել էր «Լոկոմոտիվին»։

Կողմերը հանդիպման մեկնարկում բավականին արագ փոխանակվեցին խփած մեկական գոլով։ Նախ 18-րդ րոպեին Խոսե Մարիա Խիմենեսը առաջ մղեց մադրիդյան ակումբին, իսկ 25-րդ րոպեին Անտոն Միրանչուկը հավասարեցրեց հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Դիեգո Սիմեոնեի սաները լուրջ առավելություն ունեին և կարող էին նվազագույնը 2-3 անգամ էլ դառնալ գոլի հեղինակ, սակայն իմ շարք դրվագներում «Լոկոյի» դարպասապահ Գիլերմեն փրկեց իր թիմին վերահաս գոլից, իսկ մոսկովյան ակումբը կարևոր միավոր կարողացավ վաստակել հզոր մրցակցի դեմ խաղում։

Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ «Ատլետիկոն» վաստակեց 4 միավոր և A խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Լոկոմոտիվը» 2 միավորով 3-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023