Բրազիլացիները վստահ քայլերով ընթանում են առաջ🎥

Բրազիլացիները վստահ քայլերով ընթանում են առաջ🎥

18/11/2020 - 13:15

2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության Լատինական Ամերիկայի գոտու որկավորման փուլի 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Ուրուգվայի հավաքականը Մոնտեվիդեոյում ընդունել էր Բրազիլիայի հավաքականին։

Հանդիպման առաջին խաղակեսում Տիտեի սաներն ունեին առավելություն և երկու անգամ կարողացան գրավել տանտերերի դարպասը։ 33 և 45-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Արթուրն ու Ռիչարլիսոնը։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում և «պենտակամպիոնները» հանդիպումը հասցրին իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը հաղթել է իր բոլոր խաղերում և վաստակած 12 միավորով գլխավորում է Լատինական Ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակը, որին մասնակցում են 10 հավաքականներ։ Ուրուգվայը 6 միավորով 5-րդն է։

Հավելենք, որ այս գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականը անցումային հանդիպումներ է անցկացնում կա՛մ Ասիական գոտու կա՛մ էլ Հյուսիսային Ամերիկայի գոտու հավաքականներից մեկի դեմ։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023