Զլատանը Միլանին ամրապնդում է առաջին հորիզոնականում🎥

Զլատանը Միլանին ամրապնդում է առաջին հորիզոնականում🎥

23/11/2020 - 10:38

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Նապոլին» ու «Միլանը»։

Միլանյան ակումբը շարունակում է վստահ մրցելույթները և 1։3 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարավ լուրջ մրցակցի դեմ խաղում։

«Ռոսոներիների» կազմում շարունակում է փայլել 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Շվեդ հարվաձավկողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման և արդեն դարձել է 10 գոլի հեղինակ՝ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Միլանի» կազմում ևս մեկ գոլ խփեց թիմի նորեկ Յենս Պետեր Հաուգեն, իսկ «Նապոլիի» կազմից աչքի ընկավ Դրիս Մերտենսը։

Այս հաղթանակից հետո Ստեֆանո Պիոլիի սաները վաստակեցին 20 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 14 միավորով 6-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023