Լա լիգան նոր հերոս ունի․ Ռեալ Սոսիեդադը վստահորեն ընթանում է առաջ🎥

Լա լիգան նոր հերոս ունի․ Ռեալ Սոսիեդադը վստահորեն ընթանում է առաջ🎥

23/11/2020 - 12:42

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվել էր «Կադիսին»։

Բասկյան ակումբը գրեթե ողջ խաղի ընթացքում ուներ տոտալ առավելություն, սակայն միայն 66-րդ րոպեին հաջողվեց խփել հաղթական գնդակը, որի հեղինակը դարձավ Ալեքսանդր Իսակը։

Իմանոլ Ալգուասիլի սաները պարզապես ֆանտաստիկ են մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը և տոնում են արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբը վաստակել է 23 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ատլետիկոյին» գերազանցելով 3 միավոր, սակայն, մադրիդյան ակումբը երկու հանդիպում պակաս է անցկացրել և կորցրած միավորներով հենց նա է առաջատարը։ «Կադիսը» 14 միավորով 5-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023