«Բոլորը Եվրոպա լիգայում․․․» Սևիլիայի հերթական գլուխգործոց կատակը 🎥

«Բոլորը Եվրոպա լիգայում․․․» Սևիլիայի հերթական գլուխգործոց կատակը 🎥

25/11/2020 - 16:13

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Կրասնոդարի» նկատմամբ՝ նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ խաղից հետո «Սևիլիայի» պաշտոնական Twitter-ում ակումբն ինքն իրեն դաժան ծաղրի է ենթարկել՝ հրապարակելով մի լուսանկար, որը որը երկու մասի է բաժանված, որտեղ սևամորթ տղան մի տեղ ուրախանում է, հաջորդ տեղում՝ զարմանում և տխրում։ Տղայի ուրախացող հատվածում գրված է «այն պահը, երբ դու նվաճում ես ՉԼ 1/8 եզրափակչի ուղեգիր», իսկ տխրող մասում՝ «այն պահը, երբ դու չես կարող 7-րդ անգամ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը»։

Դրանից հետո ակումբը gif լուսանկար է հրապարակել՝ գրելով․

«Հենց հիմա բոլորը Եվրոպա լիգայում․․․»

Հիշեցնենք, որ «Սևիլիան» Եվրոպա լիգայի պատմության ամենատիտղոսակի ակումբն է՝ մրցաշարը հաղթելով 6 անգամ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023