Նապոլիի մարզադաշտը կվերանվանվի Մարադոնայի անունով

Նապոլիի մարզադաշտը կվերանվանվի Մարադոնայի անունով

26/11/2020 - 11:26

Ինչպես տեղեկացնում է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը, «Նապոլիի» մարզադաշտը կվերանվանվի Դիեգո Արմանդո Մարադոնայի անունով։ Մինչ այժմ այն կոչվում էր «Սան Պաոլո»։

Հիշեցնենք, որ Մարադոնան «Նապոլիի» կազմում հանդես է եկել 1984-1991 թվականներին, որի հետ երկու անգամ նվաճել է «Սկուդետոն», մեկական անգամ էլ Իտալիայի գավաթն ու Սուպեր գավաթը։ Հավելենք, որ այդ երկու չեմպիոննությունները մինչ այժմ վերջինն են նեապոլիտանական ակումբի համար և ակումբի երկրպագուները մինչ օրս Մարադոնային համարում են իրենց Աստվածը։ Մարադոնան ակումբի կազմում հանդես է եկել «10» համարի մարզաշապիկով, որը 2000 թվականից ի վեր չի շահագործվում ակումբում, այսինքն, որևէ ֆուտբոլիստ չի կարող հանդես գալ այդ համարի ներքո։ Արգենտինացի նախկին ֆուտբոլիստը ակումբի կազմում անցկացրել է 259 հանդիպման՝ դառնալով 115 գոլի հեղինակ։

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ֆուտբոլային լեգենդը 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչն է եղել նրա մահվան պատճառը, սակայն միջազգային ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում, որ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկները չեն կարողացել որևէ բանով օգնել նրան։

Հայտնի է, որ վերջին շրջանում արգենտինացի նախկին ֆուտբոլիստի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, և նա ենթարկվել էր սուբդուրալ հեմատոմայի վիրահատության, իսկ հիվանդանոցից դուրս էր գրվել նոյեմբերի 11-ին։ Հաղորդվում էր, որ դրանից հետո էլ Մարադոնային հոսպիտալացրել են հակաալկոհոլային հոսպիտալում, որպեսզի կանխարգելեն նրա կախվածությունն ալկոհոլից։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023