Սիթին հանգիստ քայլերով նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր🎥

Սիթին հանգիստ քայլերով նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր🎥

26/11/2020 - 00:18

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 4-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» Պիրեյում հյուրընկալվել էր «Օլիմպիակոսին»։

Ամբողջ խաղի ընթացքում «քաղաքաբնակները» ունեին բացահայտ առավելություն և բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ընդամենը մեկ անգամ գրավեցին հունական ակումբի դարպասը։ Հանդիպման միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Ֆիլ Ֆոդենը։

Այս հաղթանակից հետո «Սիթին» C խմբում վաստակեց 12 միավոր և ամրագրեց իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում, իսկ «Օլիմպիակոսը» 3 միավորով 3-րդն է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023