Անգլիական ֆուտբոլի երկու լեգենդ հավակնում են Չեմպիոնշիփի ակումբը գլխավորելուն
Անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Դերբի Քաունթին» գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, այդ պաշտոնաին հավակնում են Անգլիայի հավաքականի երկու նախկին ֆուտբոլիստներ Ուեյն Ռունին և Ջոն Թերին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց Թերին է համարվում «Դերբիի» գլխավոր մարզիչ պաշտոնի ֆավորիտ։ Անգլիացի նախկին պաշտպանը ներկա պահին աշխատում է «Աստոն Վիլլայում»՝ որպես գլխավոր մարզիչ Դին Սմիթի օգնական։ […]