Կլոպ․ «Ամենակարևոր հանդիպումներից մեկն էր Լիվերպուլի ղեկին»

Կլոպ․ «Ամենակարևոր հանդիպումներից մեկն էր Լիվերպուլի ղեկին»

02/12/2020 - 14:10

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Այաքսի» նկատմամբ 1։0 հաշվով տարած հաղթանակը․

«Անկեղծ, սա ամենակարևոր հանդիպումներից մեկն էր Չեմպիոնների լիգայի շրջանակում սկսած այն պահից, ինչ գլխավորում եմ «Լիվերպուլը»։ Առանց երկրպագուների այն ամենակարևորը ստացվեց, ամենաբարդը և բացառիկ։

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ ժպտալու քիչ առիթներ կային։ Անչափ բարդ իրավիճակում էինք հայտնվել, սակայն տղաները տակից դուրս եկան։ Ռոբոն (խմբ․՝ Էնդրյու Ռոբերտսոնը) ոտնաթաթին անչափ ուժեղ հարված ստացավ, սակայն ստիպեց իրեն խաղալ, Հենդոն (խմբ․՝ Ջորդան Հենդերսոնը) ցավեր ուներ մեջքի շրջանում, դե իսկ Ջինիի (խմբ․՝ Ջորջինիո Վեյնալդում) մասին խոսքեր չկան։

Կյորտիս Ջոնսը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց։ Հպարտանում եմ նրանով։ Նա հիանալի տղա է, հիանալի ֆուբտոլիստ։ Պարզապես ուրախ եմ, որ ունեմ նրան։ Երբեմն նրա մոտ հնարավորություն է առաջանում խաղը սկսել մեկնարկային րոպեներն, և նա մշտապես օգտվում է դրանից։

Իրապես կարծում եմ,որ Ադրիանը անհավանական աշխատանք է կատարել մեզ համար և հաճախ «չոր» հանդիպումներ է անցկացրել, սակայն ներկա պահին մեզ անհրաժեշտ էր ի ծնե տաղանդ Կուիվին Կելեհերը։ Նա հիանալի դարպասապահ է։ Մենք որոշում կայացրինք Կելեհերին վստահել, սակայն երբեմն չգիտես, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Ես գոհ եմ, թե նա որքան հանգիստ կատարեց իր առջև դրված խնդիրը։

Անցնող շաբաթվա ընթացքում Նեկո Վիլյամսի հետ բավականին երկար զրույց ունեցա և կարծում եմ, որ նա ավելի մեծ ներուժ ունի, քան նա ցուցադրում է։ Նա մրցաշրջանը վատ սկսեց ամռանը ստացած վնասվածքի պատճառով, իսկ այնուհետև Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածք ստացավ։ Նա այդ պահին լավ մարզավիճակու չէր, սակայն նա «Այաքսի» դեմ խաղում ցույց տվեց իր ներուժը»,- նշել է գերմանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ «Լիվերպուլն» այս հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի D խմբի շրջանակում վաստակեց 12 միավոր և, անկախ վերջին տուրի, արդյունքներից, առաջին տեղով դուրս է գալու մրցաշարի 1/8 եզրափակիչ։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023