Ռեալի մղձավանջը շարունակվում է․ արքայական ակումբը վտանգում է դուրս չգալ խմբից🎥

Ռեալի մղձավանջը շարունակվում է․ արքայական ակումբը վտանգում է դուրս չգալ խմբից🎥

01/12/2020 - 23:47

Դեկտեմբերի 1-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրը։ B խմբի շրջանակում «Ռեալը» Կիևում հյուրընկալվել էր «Շախտյորին»։

Հանդիպման հենց մեկնարկից Զինեդին Զիդանի թիմը ուներ առավելություն և առաջին խաղակեսի ընթացքում նվազագույնը 2-3 անգամ կարող էր գրավել «հանքափորների» դարպասը, սակայն միայն Մարկո Ասենսիոն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց։

Երկրորդ խաղակեսն էլ էր մեկնարկել «Ռեալի» առավելությամբ, սակայն գրոհեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները, բայց հաշվի մեջ առաջ անցավ «Շախտյորը»։ 57-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Դենտինիոն, ով փոխարինման էր դուրս եկել առաջին խաղակեսում։

Բաց թողած գոլից հետո էլ մադրիդյան ակումբը նետվեց առաջ՝ փորձելով փրկել գոնե մեկ միավոր, ինչն էլ նպաստեց, որ բացեր սկսեցին առաջան «Ռեալի» պաշտպանությունում, իսկ դոնեցկյան ակումբի հակագրոհները բավականին վտանգավոր էին։ Այդ հակագրոհներից մեկի արդյունքում էլ Մանոր Սոլոմոնը 82-րդ որպեին կրկնապատկեց «Շախտյորի» առավելությունը։

Երկրորդ գոլը վերջնականապես շոկի ենթարկեց «արքայական» ակումբի ֆուտբոլիստներին, ովքեր փորձեցին որևէ վտանգավոր պահ ստեղծել Անատոլի Տրուբինի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։

Այսպիսով, «Շախտյորը» հաղթեց 2։0 հաշվով, վաստակեց 7 միավոր, միավորների քանակով հավասարվեց հենց «Ռեալին», սակայն անհատական խաղերում առավելություն ունենալու շնորհիվ շրջանցեց «արքայական» ակումբին՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Ռեալն» էլ բնականաբար նահանջեց 3-րդ հորիզոնական և նույնիսկ վտանգում է Չեմպիոնների լիգայի շրջանակում առաջին անգամ չհաղթահարել խմբային փուլիա արգելքը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023