Author Archives: Miqayel

Մբապեն շարունակում է ճախրել! «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լևանտեին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ Վալենսիայում կայացած խաղում «արքայական» ակումբից կրկին փայլեց թիմի գոլահար Կիլիան Մբապեն` գրանցելով դուբլ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը 7 գոլով Լա լիգայի լավագույն ռմբարկուն է։ Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոն։ Վերջինն առաջին գոլը խփեց մադրիդյան գրանդում։ Տանտերերից […]

Լիգայի գավաթ. «Լիվերպուլը» մեծ դժվարությամբ հաղթահարեց «Սաութհեմփթոնի» արգելքը 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին թիմի նորեկներ Ալեքսանդր Իսակը և Ուգո Էկիտիկեն։ Վերջինն իր թիմին հաղթանակ պարգևեց 85-րդ րոպեին, Իսակն էլ նոր թիմում առաջին անգամ աչքի ընկավ։ Նշենք, որ Էկիտիկեն գոլ խփելուց հետո մարզաշապիկը հանելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ` հեռացվելով դաշտից։ Տանտերերի երկու […]

Վինիսիուսի` «տրիվելայով» խփած հիասքանչ գոլը «Լևանտեի» դեմ խաղում 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում մրցում է «Լևանտեի» դեմ։ «Արքայական» ակումբից 28-րդ րոպեին «տրիվելայով» կատարած հիասքանչ հարվածով հաշիվը բացեց Վինիուսը` մրցակցի դարպասը գրավելով ոտնաթաթի դրսի հատվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ալեքսանդր Իսակն առաջին գոլը խփեց «Լիվերպուլում» 🎥

Անգլիայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» մրցում է «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան գրանդից 43-րդ րոպեին հաշիվը բացել է թիմի նորեկ Ալեքսանդր Իսակը` նոր թիմում խփելով առաջին գոլը։ Շվեդ ֆուտբոլիստը վերջերս է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Գավին բավական երկար ժամանակով շարքից դուրս է մնացել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մենիսկի վնասվածքի պատճառով կբացակայի 4-5 ամիս, հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 23-ին ենթարկվել է արթրոսկոպիայի՝ միջային մենիսկի վնասվածքը վերականգնելու նպատակով։ Վիրահատության ընթացքում մենիսկը բժիշկները կարել են՝ այն պահպանելու համար։ Գավին 2023թ. նոյեմբերին ստացած ծնկի խաչաձև կապաբների վնասվածքի պատճառով բաց էր թողել գրեթե մեկ տարի։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ֆասթ Բանկում բոլոր հաշիվները խնայողական են

Ֆասթ Բանկի հաճախորդների ընթացիկ բոլոր հաշիվները խնայողական են անկախ արժույթից։ Ընդ որում, ՀՀ դրամով հաշիվների համար գործում է տարեկան 5% անվանական տոկոսադրույք։ Հաճախորդները կարիք չունեն բացել առանձին խնայողական հաշիվներ, քանի որ Ֆասթ Բանկում դրական մնացորդի վրա տոկոսադրույք հաշվարկվում է և՛ բանկային, և՛ քարտային դրամային հաշիվների վրա։ Ի դեպ, Ֆասթ Բանկում հաշիվ բացել կամ ԱկնՔարտ պատվիրել […]

Լրագրող. «Յամալի հայրը նրան արջի ծառայություն է մատուցում»

Իսպանացի լրագրող Ռիկարդո Ռեյեսը քննադատել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հորը` Մունիր Նասրաուիին, գրում է Marca-ն։ «Ըստ իս` «Ոսկե գնդակն» արդար դափնեկիր ունեցավ։ Այն մարդիկ, որոնք հաղթել են մրցանակներ, գիտեն` ինչպես ընդունեն դա։ Պարտվողները նույնպես։ Սա վերաբերվում է միայն այն պահին, երբ հայտնվեց Յամալի հայրը, որն իր որդուն արջի ծառայություն է մատուցում։ Որքան այդ մարդը […]

Յամալի հայր. «Ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ»

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի հայրը` Մունիր Նասրաուին, դժգոհել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից. «Սա գողություն չէ, բայց բարոյական վնաս է հասցվել։ Լամին Յամալը, միանշանակ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Սա չեմ ասում այն պատճառով, որ նա իմ որդին է։ Յամալը մրցակիցներ չունի, ու ինչ-որ տարօրինակ բան տեղի ունեցավ։ Հաջորդ տարի «Ոսկե գնդակն» իսպանացիներինը կլինի»,- նշել է […]

Լուկաս Սելարայանը գոլ է խփել եղբոր ասիստից հետո 🎥

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 9-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Կորդոբայում կայացած հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրել է «Բելգրանոյի» ավագ Լուկաս Սելարայանը։ 33-ամյա ֆուտբոլիստը Կլաուսուրայում 7 խաղում 3 գոլ է խփել։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն աչքի է ընկել կրտսեր եղբոր` Գոնսալո Սելարայանի փոխանցումից հետո։ 21-ամյա Գոնսալո Սելարայանը երրորդ հանդիպումն էր […]

«Ոսկե գնդակ». Դեմբելեն 1995թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր ու 1995թ. ի վեր լավագույն արդյունքը գրանցել, հայտնում է Stats du Foot-ը։ Ֆրանսիացին անհատական ամենահեղինակավոր մրցանակին արժանացել է առաջին իսկ փորձից։ Նա առաջին անգամ էր նոմինացվել մրցանակին։ Նախորդ անգամ նման ցուցանիշ 1995 թվականին գրանցել էր լեգենդար Ջորջ Վեան, որը, նույնպես, առաջին անգամ նոմինացվելով, արժանացել է «Ոսկե […]

1 167 168 169 170 171 2,104