Author Archives: Miqayel

Երեք հայ ֆուտբոլիստ գոլ է խփել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում 🎥

Ռուսաստանի գավաթի խաղարկությունում կայացել են Ռեգիոնների ուղու չորրորդ փուլի հանդիպումները։ Տուլայի «Արսենալը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վոլնային»։ Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։ 23-ամյա ֆուտբոլիստը «Արսենալում» առաջին գոլն է խփել։ Մոսկվայի «Տորպեդոն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Կրիստալ ՄԵԶՏ»-ին։ Հանդիպման վերջակետը դրել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած […]

Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ

Ֆասթ Բանկը թողարկել է դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր 6.25% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերը տեղաբաշխվում են 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և հասանելի են 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 22-ը՝ 4 մլն ԱՄՆ դոլար թողարկման ընդհանուր ծավալով։ Ֆասթ Բանկի պարտատոմսերը թողարկվել են 2 տարի մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության […]

«Բարսան» պաշտպանների ու Լևանդովսկիի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։ Առաջին խաղակեսում` 33-րդ րոպեին, «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո մրցակցի կիսապաշտպան Ալվարո Ռեյնան մոտ 35 մետրից գրավեց կատալոնական ակումբի դարպասը` բացելով հաշիվը։ Այդուհանդերձ, Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում պաշտպաններ Էրիկ Գարսիայի ու Ռոնալդ Արաուխոյի, ինչպես նաև […]

Գարսիայի կոպտագույն սխալն ու «Ռեալ Օվիեդոյի» կիսապաշտպանի հեռահար հարվածով խփած գոլը 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է առաջնության նորեկ «Ռեալ Օվիեդոյի» դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին կատալոնական ակումբի դարպասապահ Ժոան Գարսիան դուրս եկավ սեփական տուգանային հրապարակից` փորձելով կանխել մրցակցի վտանգավոր գրոհը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց և գնդակը փոխանցեց մրցակցի կիսապաշտպան Ալբերտո Ռեյնային։ 27-ամյա ֆուտբոլիստը չվարանեց և հեռահար հարվածով գրավեց անպաշտպան մնացած «Բարսելոնայի» դարպասը` […]

Բուսկետսի ոսկերչական կատարյալ ասիստը Մեսիին 🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» 4:0 հաշվով մրցակցի դաշտում ջախջախել է «Նյու Յորք Սիթիին»։ Հյուրերից 74-րդ րոպեին ոսկերչական կատարյալ ասիստ է կատարել «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը` օգնելով աչքի ընկնել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիին։ Արգենտինացին հաշիվը դարձրել է 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am THE ASSIST FROM […]

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը

Հոկտեմբերի 2-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ներկայացնում ենք Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը։ Հոկտեմբերի 3 Գառնիկ Չոլակյան (60կգ)` 21:30 Հոկտեմբերի 5 Գոռ Սահակյան (71կգ)` 21:30 Հոկտեմբերի 7 Սուրեն Գրիգորյան (88կգ)` 19:00 Հոկտեմբերի 8 Աննա Ամրոյան (77կգ, B խումբ)` 19:00 Հոկտեմբերի 10 Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան (երկուսն էլ` 110կգ)` 21:30 Հոկտեմբերի 11 Վարազդատ Լալայան […]

Ֆասթ Բանկը՝ Վահե Բադալյանի գլխավորությամբ, 50 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին

Ֆասթ Բանկը՝ Խորհրդի նախագահ, բարերար Վահե Բադալյանի գլխավորությամբ, 50 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին՝ Մատենադարանին, լայնածավալ բարեգործական ծրագրի իրագործման համար։ Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Մատենադարանը մեզ համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է: Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված […]

Կլիխ. «Քանի Մեսին այնտեղ է, ոչ ոքի խորհուրդ չեմ տա տեղափոխվել «Ինտեր Մայամի»»

Ամերիկյան «ԴիՍի Յունայթեդի» ու «Ատլանտա Յունայթեդի» և Լեհաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մատեուշ Կլիխը հայտարարել է, որ «Ինտեր Մայամին» գործնականում պատկանում է Լիոնել Մեսիի հորը` Խորխե Մեսիին, հայտնում է Sport.pl-ն։ «Քանի Մեսին այնտեղ է, ոչ ոքի խորհուրդ չեմ տա տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Այդ ակումբը խայտառակություն է. խաղացողներն ու ֆիզիոթերապևտները հեռանում են։ Կազմակերպվածության առումով ամեն ինչ […]

Ալվարեսի ֆանտաստիկ պերֆորմանսը! «Ատլետիկոն» տպավորիչ comeback է արել 🎥

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» թրիլերային խաղում 3:2 հաշվով հաղթել է «Ռայո Վալեկանոյին»։ «Ռոխիբլանկոսից» 15-րդ րոպեին հաշիվը բացել է Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի պատասխան գոլը 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով խփել է Պեպ Չավարիան։ 77-րդ րոպեին Ալվարո Գարսիայի գոլից հետո արդեն «Ռայոն» առաջ է անցել հաշվի մեջ։ Թվում էր, թե Ինիգո Պերեսի գլխավորած […]

Մեսին կրկին հիացնում է. «Ինտեր Մայամիի» ջախջախիչ հաղթանակը 🎥

«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախել է «Նյու Յորք Սիթիին»։ Հյուրերից հերթական փայլուն ու արդյունավետ հանդիպումն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով 2 գոլ ու 1 ասիստ։ Արգենտինացի հարձակվողը կանոնավոր ընթացիկ առաջնության 23 խաղում 24 գոլ է խփել, կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Նա լավագույն ռմբարկուների առաջատարն է։ […]

1 165 166 167 168 169 2,104