Author Archives: Miqayel

Սպերցյան. «Մոտեցա մրցավարին ու ասացի. «Թույլ տվե՛ք ֆուտբոլ խաղանք»»

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Զենիթի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում կրած պարտությունից (0-2) հետո МАТЧ ТВ-ի հետ զրույցում խոսել է հանդիպման մրցավարության մասին։ – Հանդիպումն ընթանում էր վայրիվերումներով, անընդհատ մրցավարը սուլում էր… – Ոչ պարտադիր սուլոցներ էին, որոնք գցում էին հանդիպման տեմպը։ Թափավազք ես հավաքում, մեկ էլ լսում ես սուլոց։ Ուզում եմ, որ ֆուտբոլն […]

«Ռեալի» ներկայացուցիչները կրկին ներկա չեն լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունն այս տարի նույնպես ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, հաստատում է The Athletic-ը։ «Արքայական» ակումբը, չնայած մի շարք անվանակարգերում հավակնորդներ ունի, որոշել է կրկին բոյկոտել մրցանակաբաշախությունը։ «Լոս բլանոսկը» նախորդ տարի նույնպես բաց էր թողել միջոցառումը։ Վերջին պահին մադրիդյան գրանդի ներկայացուցիչներին հայտնել էին, որ անհատական ամենահեղինակավոր մրցանակը Վինիուսի փոխարեն ստանալու է «Մանչեսթեր Սիթիի» […]

Ռոմանո. «Ո՛չ Յամալը, ո՛չ Դեմբելեն տեղյակ չեն` նվաճե՞լ են «Ոսկե գնդակը», թե՞ ոչ»

«Ոսկե գնդակի» ֆավորիտները տեղյակ չեն անհատական գլխավոր մրցանակի քվեարկության արդյունքների մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ո՛չ Յամալը, ո՛չ Դեմբելեն տեղյակ չեն` նվաճե՞լ են «Ոսկե գնդակը», թե՞ ոչ»,- գրել է իտալացի ինսայդեր սոցցանցերում։ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայաստանի գավաթ. կայացել է 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» ու նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆլիկը պատժել է Ռեշֆորդին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի վինգեր Մարկուս Ռեշֆորդին, գրում է Mundo Deportivo-ն։ Անգլիացի ֆուտբոլիստը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի խաղը (3-0) պահետսայինների նստարանից է սկսել սեպտեմբերի 21-ի` կատալոնական ակումբի առավոտյան հավաքից մի փոքր ուշանալու պատճառով։ 27-ամյա եզրայինն այդ խաղում փոխարինման է դուրս եկել ու ասիստ գրանցել` օգնելով աչքի ընկնել Դանի […]

36-ամյա Սանչեսի գոլը հաղթական է եղել «Սևիլիայի» համար 🎥

Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»։ Անդալուզյան ակումբից 10-րդ րոպեին հաշիվը բացել է Ռուբեն Վարգասը, իսկ «Ալավեսի» պատասխան գոլը 17-րդ րոպեին խփել է Կառլոս Վիսենտեն։ «Սևիլիայի» համար վճռորոշ ու հաղթական գոլը 67-րդ րոպեին խփել է չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել […]

Յամալին 20 հոգի կուղեցկի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կներկայանա 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կլինեն հիմնականում նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։ Բոլորը հագնված կլինեն Dolce & Gabbana իտալական մոդայի տան կոստյումներով։ Յամալը մրցանակի դափնեկիր դառնալու դեպքում ծրագրում է մասնավոր մեծ խնջույք անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, բայց դրա մանրամասները դեռ չեն […]

Այսօր կկայանա «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը

Այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։ Ներկայացնում ենք տղամարդկանց հիմնական անվանակարգերի բոլոր հավակնորդներին։ «Ոսկե գնդակ» Ռայմոն Կոպայի անվան մրցանակ Լև Յաշինի անվան մրցանակ Տարվա լավագույն մարզիչ Տարվա լավագույն ակումբ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Բարսան» շարունակում է տպավորել` խոշոր հաշվով հաղթելով «Խետաֆեին» 🎥

Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ֆերան Տոռեսը, մեկ գոլ էլ խփեց Դանի Օլմոն։ Կատալոնական ակումբը 13 միավորով երկրորդն է, «Խետաֆեն» 8-րդն է և ունի 9 միավոր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

«Ինտերը» վերադարձավ հաղթական ուղի` պարտության մատնելով «Սասուոլոյին» 🎥

Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Կառլոս Ավգուստոն։ Հյուրերից աչքի ընկավ Վալիդ Չեդիրան։ Միլանյան գրանդի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ երկու տուրերում պարտվելուց հետո հաղթական ուղի վերադարձավ և […]

1 169 170 171 172 173 2,104