Աստոն Վիլլայի պատանի ֆուտբոլիստների անհավանական ուրախությունը Լիվերպուլի դարպասը գրավելուց հետո🎥

Աստոն Վիլլայի պատանի ֆուտբոլիստների անհավանական ուրախությունը Լիվերպուլի դարպասը գրավելուց հետո🎥

09/01/2021 - 17:21

Հունվարի 8-ին մեկնարկեց Անգլիայի գավաթի խաղարկության հիմնական փուլը, որին մասնակցում են նաև Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները։

«Լիվերպուլը» 1/32 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նատկամբ, սակայն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն այդ հանդիպմանը ներկայացել էր բացառապես 16-20 տարեկան ֆուտբոլիստներով, քանի որ հիմնական կազմի բազմաթիվ ֆուբտոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։

Չնայած կարգերի ահռելի տարբերությանը՝ «Աստոն Վիլլան» հանդիպման 41-րդ րոպեին 17-ամյա հարձակվող Լուի Բարիի ջանքերով հաշիվը դարձրեց 1։1։ Խփած գոլից հետո «Վիլլայի» ֆուտբոլիսնտերի ունեցած անհավանական ուրախությունն ամեն ինչ արժեր․․․

Հատկանշական է, որ «Աստոն Վիլլայի» պատանի ֆուտբոլիստները ողջ հանդիպման ընթացքում այդ մեկ դիպուկ հարվածը կատարեցին, որն ավարտվեց գոլով։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023