Մեսսիի տպավորիչ գոլը տուգանային հարվածի  իրացումից հետո 🎥

Մեսսիի տպավորիչ գոլը տուգանային հարվածի իրացումից հետո 🎥

01/02/2021 - 00:36

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Հանդիպման 20-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։

Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, ով էլ տպավորիչ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ ընթացիկ մրցաշրջանում խփելով արդեն 12-րդ գնդակը։

Այդ ցուցանիշով արգենտինացի հարձակվողը լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն իր նախկին խաղընկեր, «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսին, ում ակտիվում կա 14 գնդակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023