Հենոյի գոլային վերադարձը․ Ռոման հաղթում է Վերոնային🎥

Հենոյի գոլային վերադարձը․ Ռոման հաղթում է Վերոնային🎥

01/02/2021 - 01:32

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Վերոնայի» դեմ։

Առաջին խաղակեսում հռոմեական ակումբն ուներ տոտալ առավելություն և լուծեց հանդիպման հաղթողի վերաբերյալ հարցերը։

«Գայլերը» 20-29-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավեցին «Վերոնայի» դարպասը։

Նախ 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ջանլուկա Մանչինին, ապա 22-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը, ով Ա սերիայի շրջանակում խփեց արդեն 9-րդ գնդակը։

Հայ կիսապաշտպանի անվան դիմաց կա նաև 8 գոլային փոխանցում։

29-րդ րոպեին էլ հաշիվն ավելի խոշոր դարձրեց Բորխա Մայորալը։

Երկար ժամանակ հանդիպման հաշվում փոփոխություններ չկային, սակայն, 62-րդ րոպեին «Վերոնայի» ֆուտբոլիստները, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, գոլի հեղինակ դարձավ, որը գրանցվեց փոխարինման դուրս եկած Էբրիմա Կոլիի անվան դիմաց։

Հանդիպման հյուրերը իրենց կատարած առաջին ու միակ դիպուկ հարվածով գրավեցին Պաու Լոպեսի դարպասը՝ թրջելով խաղի հաշիվը։

Այդ խփած գոլից հետո դաշտում ավելի ակտիվ էին Իվան Յուրիչի սաները, իսկ «Ռոմայի» ֆուտբոլիստները փորձում էին հակագրոհել, սակայն երկու թիմերի մոտ էլ այևս ոչինչ չստացվեց։

Խաղն ավարտվեց 3։1 հաշվով․ հաղթեցին «գայլերը»։

Այս հաղթանակից հետո Պաուլու Ֆոնսեկայի սաները վաստակեցին 40 միավոր, շրջանցեցին «Յուվենտուսին» ու «Նապոլին»՝ վերադառնալով 3-րդ հորիզոնական։

Վերջիններս մեկ հանդիպում պակաս են անցկացրել հռոմեական ակումբի համեմատ։

«Յուվեն» ու «Նապոլին» միմյանց միջև են անցկացնելու այդ հանդիպումը։

«Վերոնան» էլ 30 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023